В Ереване начнут экономить электричество за счёт светодиодных ламп / Երևանում էլեկտրական էներգիա կխնայվի լուսադիոդային լուսատուների հաշվին

На некоторых участках столицы в скором времени будут установлены энергосберегающие светодиодные лампы. Об этом сообщает Управление информации и по связям с общественностью мэрии Еревана.

В рамках программы «Городское зеленое освещение» на участке от проспекта Исакова до улицы Таирова, связывающая центр столицы с аэропортом, на мосту «Ахтанак» (мост «Победы») и на проспекте Маштоца в этом году были установлены энергосберегающие светодиодные лампы. В общей сложности было установлено 830 светодиодных ламп, что обеспечило энергосбережение порядка 60%.

Для обеспечения реализации программы мэрия впервые создала «револьверный фонд», где будут накапливаться сэкономленные средства от осуществленной модернизации и за счет этих средств будет финансироваться следующий этап программы, в рамках которого в скором времени система наружного освещения будет оснащена энергосберегающими светодиодными лампами на улице Атенка, на площади Бразилии, на шоссе Цицернакаберда и на дороге, ведущей к мемориальному комплексу жертв Геноцида армян. 

Стоит отметить, что энергосберегающие светодиодные лампы обеспечивают равномерное освещение дорожного покрытия, которое соответствует современным требованиям.

Напомним, что Ереван присоединился к инициативе «Пакт мэров» и в рамках своих полномочий взял на себя обязательство до 2020 года на 20 %-ов сократить выбросы углекислого газа.

________________________________________________________________

Մայրաքաղաքի մի շարք հատվածներում առաջիկայում կտեղադրվեն էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոց ընկած ճանապարհահատվածում, «Հաղթանակ» կամրջի մայթեզրերին և Մաշտոցի պողոտայում տեղադրվել են լուսադիոդային ժամանակակից լուսատուներ: Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով 1205 լուսատուներ փոխարինվել են 830 լուսատուներով, որի արդյունքում ապահովվել է էլեկտրական էներգիայի մոտ 60% խնայողություն՝ միաժամանակ նպաստելով արտանետումների կրճատմանը:

Ծրագրի կայունության ապահովման նպատակով ստեղծվել է քաղաքապետարանի ենթակայության վերականգնվող նպատակային ֆոնդ, որի սկզբնական համալրումն իրականացվել է Իսակովի պողոտայի պիլոտային նախագծի իրականացման արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից: Ներկայումս ՄԱԶԾ համագործակցությամբ ֆոնդի խնայված միջոցների հաշվին կիրականացվի ծրագրի հերթական փուլը, համաձայն որի լուսադիոդային ժամանակակից լուսատուներ կտեղադրվեն նաև Աթենքի փողոոցում, Բրազիլիայի հրապարակում, Ծիծեռնակաբերդի խճուղում և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր բարձրացող ճանապարհին:

Նշենք, որ այս լուսատուներն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող համաչափ լուսավորություն՝ բարելավելով ճանապարհի տեսանելիությունը և բարձրացնելով անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալը:

Мэрия Еревана
Ереван фонари Երևան լուսատու
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
4 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։