Новый налоговый кодекс утверждён. Изменить ничего нельзя. Что будет с малым и средним бизнесом?/ Հարկային օրենսգիրքն ընդունվեց. Բագրատյանը փորձեց «պատը ծակել», բայց չստացվեց

Парламент Армении 4 октября в окончательном чтении принял новый Налоговый кодекс.

«За» проект проголосовали 78 депутатов, «против» – 19, воздержавшихся не было.

До голосования оппозиционный депутат Грант Багратян отметил:

«Мы попробовали проломить эту стену, кодекс не соответствует требованиям развития Армении. Но ничего не удается изменить. Хочу сейчас предупредить о том, что Налоговый кодекс содержит два антиконституционных положения. Во-первых, он требует от человека предоплаты, в то время как тот денег не заработал, во-вторых, 17-ая статья Конституции гласит, что государство обеспечивает свободу религиозных организаций. У нас есть католические армяне, 25%, протестантская церковь, русская православная. Получается, что католическая церковь облагается налогом, а Армянская апостольская церковь – нет. Это грубейшее нарушение Конституции».

В свою очередь, независимый депутат Эдмон Марукян отметил, что он представил предложения на 10 страницах, 90% которых не было принято, потому выступает против принятия НК в его нынешнем виде.  

«Я считаю, что для нашей экономики станет серьезной угрозой то, что Армения не сможет выполнить свои кредитные обязательства через 1,5 года. Этот законопроект не решит и данный вопрос», - сказал Марукян.

Депутат от партии «Процветающая Армения» Микаэл Мелкумян же заявил, что Налоговый кодекс – явный регресс для малого и среднего бизнеса.

«То есть недопустим процесс снижения ценза, нельзя вернуться к цензу трехлетней давности и только потому, что государство не может зафиксировать оборот. Всего 2 года спустя, мы увеличиваем  налоговое бремя для тех, кто имеет средний доход. «ПА» не примет участие в голосовании», - сказал Мелкумян.

Руководитель фракции Армянского национального конгресса Левон Зурабян также отметил, что они проголосуют «против», поскольку обсуждение проекта Налогового кодекса не соответствовало демократическим нормам.

«Была договоренность о том, что наши эксперты примут участие в обсуждениях, но их ни разу так и не пригласили», - посетовал Зурабян.

-------------------------------------------------------------

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, երրորդ ընթերցմամբ եւ ամբողջութամբ ընդունվեց Հարկային նոր օրենսգիրքը:

78 կողմ, 19 դեմ ձայնով ԱԺ-ն ընդունեց նոր Հարկային օրենսգիրքը

Նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց.

«Մենք փորձեցինք այդ պատը ծակել, օրենսգիրքը չի համապատասխանում ՀՀ զարգացման պահանջներին: Ոչ մի բան չի ստացվում փոխել: Ուզում եմ հիմա զգուշացնել, որ Հարկային օրենսգիրքը երկու հակասահմանադրական դրույթ է պարունակում. նախ կանխավճար է պահանջում մարդուց, երբ նա գումար չի աշխատել: Երկրորդ, Սահմանադրության 17-րդ հոդվածն ասում է, որ պետությունն ապահովում է կրոնական կազմակերպությունների ազատություն: Մենք ունենք կաթոլիկ հայեր 25 տոկոս, բողոքական եկեղեցի, ռուս ուղղափառներ: Ստացվում է, որ կաթոլիկ եկեղեցին հարկվում, իսկ Հայ առաքելական եկեղեցին չի հարկվում: Դա սահմանադրության կոպիտ խախտում է»:

Իր հերթին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքը 10 էջանոց առաջարկներ է ներկայացրել, որոնց 90 տոկոսը չի ընդունվել, հետեւաբար դեմ է քվեարկելու օրենսգրքին.

«Ես կարծում եմ, որ դա ՀՀ տնտեսության համար լուրջ վտանգ է այն, որ Հայաստանն իր վարկային պարտավորությունները չի կարողանալու կատարել 1,5 տարի հետո, այս օրենսգիրքը այդ հարցն էլ չի լուծելու»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ Հարկային օրենսգիրքը հստակ նահանջ է փոքր ու միջին բիզնեսի համար:

«Այսինքն շեմը իջեցնել, գալ երեք տարվա վաղեմության շեմին, ինչ է թե պետությունը չի կարողանում շրջանառություն ֆիքսել, անընդունելի է: Ընդամենը 2 տարի անց միջին եկամուտներ ունեցողների հարկային բեռն ավելացնում ենք: ԲՀԿ-ի կուսակցականները չեն մասնակցի քվեարկությանը»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար լեւոնԶուրաբյանը եւս նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ հարկային օրենսգրքի քննարկումը չի համապատասխանել ժողովրդավարական քննարկման նորմերին:

«Իրականում թեեւ պայմանավովածություն էր ձեռք բերվել, որ մեր փորձագետները կմասնակցեն քննարկումներին, բայց նրանց ոչ մի անգամ չեն հրավիրվել»:

Արձագանքներ և մեկնաբանություններ

Write feedback
Write comment

Please leave a constructive, reasoned and informative text relating to the quality of the company's work, on the example of personal experience.

Not allowed: use of non-normative obscenities, threats or insults; direct comparison with other competing companies; placing a links to third-party Internet resources; advertising and self-promotion, statements related to the company's activities.

Մուտքագրե՛ք էլ. փոստի հասցեն:
Your e-mail will not be shown on the site
կամ log_in , for write feedback
Feedback:
Load photo:
Ընտրել

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.