В Ереване состоится презентация книги Вирджинии Вулф "Дом с привидениями" на армянском языке / Երևանում տեղի կունենա Վիրջինիա Վուլֆի «Ուրվականներով տունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

7 октября в 18:00 в фотобиблиотеке «Мирзоян» (Мгер Мкртчян, 10) состоится презентация книги британской писательницы, литературного критика, ведущей фигуры модернистской литературы Вирджинии Вулф – «Дом с привидениями», изданной на армянском языке. Книгу перевела на армянский язык Маник Еганян.

Сборник «Дом с привидениями» впервые был издан мужем Вирджинии – Леонардом Вулфом, спустя три года после смерти писательницы. Первая часть сборника, состоящая из 18 рассказов, была опубликована в 1921 году в сборнике «Понедельник ли, вторник...». Некоторые из рассказов, вошедших в «Дом с привидениями», Вирджиния Вулф так и не упела отредактировать. Данный сборник интересен также тем, что рассказы представляют собой плоды творчества писательницы на разных этапах её жизни. Они часто лишены чёткого сюжета и места действия, однако глубокий лиризм и стилистическое мастерство писательницы делают её произведения бесподобными. 

Вирджиния Вулф знаменита своими романами «Миссис Дэллоуэй», «На маяк», «Орландо» и эссе «Своя комната». Слава пришла к ней после Второй мировой войны, а в 1970-х годах её произведения вызывали большой интерес у представительниц феминистского движения.

__________________________________________________________________

Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին, Միրզոյան գրադարանում (հասցե` Մհեր Մկրտչյան 10) տեղի կունենա բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական գրականության նշանավոր ներկայացուցիչ Վիրջինիա Վուլֆի «Ուրվականներով տունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ. թարգմանիչ` Մանիկ Եգանյան, ձևավորող՝ Լուսինե Նավասարդյան, հրատարակիչ՝ «Դարակ» ՍՊԸ:

«Ուրվականներով տունը» ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է հեղինակի մահից երեք տարի անց, ամուսնու` Լեոնարդ Վուլֆի նախաձեռնությամբ: Ժողովածուն ներառում է 18 պատմվածք, որի առաջին մասը տպագրվել է 1921 թվականին՝ «Երկուշաբթի կամ երեքշաբթի» խորագիրը կրող ժողովածուով: Վերջին պատմվածքներն առաջին անգամ տպագրվել են «Ուրվականներով տունը» ժողովածուում, որոնցից չորսը հեղինակն անգամ չի հասցրել վերջնական մշակել: Այս ժողովածուն հետաքրքրական է նաև նրանով, որ այստեղ ընդգրկված պատմվածքները հեղինակի ստեղծագործական տարբեր շրջանների գործերն են: Պատմվածաշարում շատ են փորձարարությունները, պատումը հաճախ չունի հստակ սյուժե և գործողությունների վայր: Խորը քնարականությունը և ոճական վարպետությունը ստեղծում են անզուգական պատկերներ:

Վիրջինիա Վուլֆն առավել հայտնի է «Միսիս Դելոուեյ», «Փարոսի վրա», «Օրլանդո» վեպերով և «Սեփական սենյակը» էսսեով: Նրա հանրաճանաչությունը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ 1970-ականների ֆեմինիստական շարժումները մեծացրին հետաքրքրությունը Վուլֆի ստեղծագործությունների հանդեպ:

ВирджинияВулф ՎիրջինիաՎուլֆ Ուրվականներովտունը Домспривидениями
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
13 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։