О чём написано в газетах сегодня? Sputnik Армения представляет обзор прессы на 4 октября/Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 4–ի մամուլի տեսությունը

«Ժողովուրդ». Արցախյան պատերազմով անցած նախարարը՝ գործազուրկ

«Եթե Հայաստանի կառավարման համակարգում փորձենք Սերժ Սարգսյանի համար ամենավստահելի անձանց աղյուսակ կազմել, ապա այդ ցանկում Վիգեն Սարգսյանը հաստատ առաջին տեղը կզբաղեցնի: Ինքը՝ Վիգեն Սարգսյանը, ևս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է Սերժ Սարգսյանին: Եվ նա իր յուրօրինակ մտածողությամբ, իհարկե, ՊՆ-ում կփորձի ռեֆորմներ իրականացնել»,- գրում է թերթը և հավելում, որ Վիգեն Սարգսյանը, սակայն, ըստ էության բանակում չի ծառայել և չգիտի զինվորի հոգեբանությունը:

«Սարգսյանն իր ծառայությունն անցել է նախարարի ռեֆերենտի պաշտոնը զբաղեցնելով: Իսկ Սեյրան Օհանյանը, որն արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է եղել, փաստացի մնաց անգործ` մերժելով բոլոր առաջարկները»,- գրում է «Ժողովուրդը»:

«Հրապարակ». ՊԵԿ նախագահի փոփոխություն՝ վարչապետի պնդմամբ

«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է երեկ տեղի ունեցած երկու անսպասելի հրաժարականներին: «Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից և ԱԺ նախագահին դիմում ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին։ Հիշեցնենք, որ այս գումարման խորհրդարանին ընդամենը 5 ամիս է մնացել աշխատելու։ Երկրորդ հրաժարականը, որը ոչ պակաս տարօրինակ էր, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանինն էր, որն այս պաշտոնին նշանակվել էր 2016-ի մարտին։ Ոչ լրիվ 7 ամսվա ընթացքում նա չէր հասցրել առանձնապես աշխատել։ Անհասկանալի է, թե ինչ իմաստ ուներ նրան ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ՊԵԿ տեղափոխելը, եթե այսքան կարճ էր աշխատելու»,- գրում է թերթը: Իսկ փոփոխությունն, ըստ հոդվածագրի, «պնդել է Կարեն Կարապետյանը, որը ՊԵԿ նախագահի կարևոր պաշտոնում իր համար վստահելի մարդ էր պատկերացնում»։
«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանը ուշ թե շուտ կազատվի Դավիթ Հարությունյանից

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից, և այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երևում վարչապետի կողքին: «Փոխարենը Կարապետյանն այժմ ակտիվորեն շփվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, որը կառավարության նիստերի ժամանակ նստում է վարչապետի կողքին»,- գրում է թերթը՝ հիշեցնելով, որ Հովիկ Աբրահամյանի կողքին փոխվարչապետի փոխարեն մշտապես նստում էր հենց Դավիթ Հարությունյանը: «Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Կարապետյանն ի սկզբանե է ցանկացել ազատել Դ. Հարությունյանին, բայց քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունները համակարգել է Հարությունյանը և պետք է ավարտին հասցնի, նա դեռ պետք է պաշտոնավարի: Բացի այդ, նաև Արփինե Հովհաննիսյանին դեռ չազատելու համար Կարապետյանին խնդրել է Հովիկ Աբրահամյանը»,- գրում է թերթը:
«Ժողովուրդ». Հերթը հասավ մարզպետներին

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու և նշանակվելու է ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ՝ Արամ Հարությունյանի փոխարեն: Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:

«Ի դեպ, ենթադրվում է, որ առաջիկայում կփոխվեն նաեւ Արարատի և Սյունիքի մարզպետները: Մասնավորապես, ըստ լուրերի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն առաջիկայում նշանակվելու է Արարատի մարզպետ: 2014-ին Գրիգորյանը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ դարձյալ այդ պաշտոնն էր զբաղեցնում»,- գրում է թերթը:

«Առավոտ». ՀՀԿ-ի մենաշնորհը կավարտվի

«Առավոտ»-ի խմբագրականը վերլուծել է Գյումրիում ու Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: «ՀՀԿ-ն Գյումրիում ու Վանաձորում չի ստացել բացարձակ մեծամասնություն, և անկախ այն հանգամանքից՝ կունենա քաղաքապետ, թե ոչ, բոլոր դեպքերում ստիպված կլինի հաշվի նստել ԲՀԿ-ի, «Հայկական վերածննդի», Վանաձորում նաև՝ «Լուսավոր Հայաստանի» հետ, Գյումրիում նաև՝ «Գալայի» հետ»,- գրում է թերթը:

Այս կուսակցությունները, «Առավոտի» խմբագրի կարծիքով, չպետք է տրվեն «հայավարի» դաշինքներ կազմելու գայթակղությանը, այլ պետք է մտածեն սեփական հաջողությունները զարգացնելու մասին: Իսկ մյուսները նախ պետք է ընդունեն սեփական պարտությունը, ապա վերանայեն քաղաքական պայքարի իրենց հռետորաբանությունը:

«Եթե 2017-ի ընտրությունների արդյունքները լինեն Գյումրու ու Վանաձորի ընտրությունների նման, դա արդեն որոշակի առաջընթաց կլինի, որովհետև կխարխլի մեկ կուսակցության մենաշնորհային դիրքը, ինչպես էլ այն կոչվի: Ժամանակը դա է թելադրում»,- գրում է «Առավոտը»:

---------------------------------------------------------------
Пресса: выборы продемонстрировали начало конца монополии РПА
"Грапарак": смена председателя КГД по настоянию премьера

"Грапарак" прокомментировал вчерашние отставки, которые стали неожиданными для армянского общества. "Тигран Уриханян отказался от должности председателя партии "Альянс" и представил председателю НС Галусту Саакяну заявление о сложении мандата. Напомним, что парламенту в данном составе осталось работать всего пять месяцев. Вторая неожиданная отставка касалась председателя Комитета государственных доходов (КГД) Ованнеса Овсепяна, который был назначен на эту должность в марте 2016 года. За неполные семь месяцев он не успел поработать как следует. Непонятно, какой смысл был в его переводе с должности начальника Службы контроля президента Армении на должность председателя КГД, если он должен был так мало проработать ", — пишет издание. По мнению автора статьи, на отставке Овсепяна "настаивал Карен Карапетян, который на должности председателя КГД хочет видеть доверительного человека".

"Айкакан жаманак": Карапетян рано или поздно освободится от Давида Арутюняна
По сведениям газеты "Айкакан жаманак", премьер-министр Карен Карапетян рано или поздно освободится от министра-руководителя аппарата правительства Давида Арутюняна: последние три месяца его вовсе не было видно рядом с премьером. "Вместо этого Карапетян сейчас активно общается с вице-премьером Ваче Габриеляном, который во время правительственных заседаний садится рядом с премьером", — пишет газета. Издание также обращает внимание на то, что рядом с экс-премьером Овиком Абрамяном вместо вице-премьера всегда сидел именно Давид Арутюнян. "Среди высшего руководства ходят слухи, что Карапетян изначально хотел избавиться от Давида Арутюняна. Однако переговоры относительно изменений Избирательного кодекса координировал именно Арутюнян, и поэтому он должен довести дело до конца. Следовательно, пока он остается на своей должности" — сообщает газета. Кроме того, как отмечает издание, Овик Абрамян лично просил Карапетяна пока не снимать с должности министра юстиции Арпине Ованнисян.
"Аравот": монополии РПА пришел конец
Газета "Аравот" проанализировала итоги выборов в органы местного самоуправления, прошедших в двух армянских городах — Гюмри и Ванадзоре.
"РПА не получила абсолютного большинства голосов в Гюмри и Ванадзоре и, независимо от того, будут ли мэры этих городов республиканцами или нет, им придется считаться с ППА, "Армянским возрождением", "Светлой Арменией" (Ванадзор — ред.) и Галой (Гюмри — ред.)", — пишет газета.

Эти партии, по мнению редактора газеты "Аравот", не должны польститься на создание альянса, но наоборот — им необходимо думать лишь о собственных достижениях. Остальным же нужно принять собственное поражение, затем пересмотреть риторику своей политической борьбы. "Если итоги выборов 2017 года будут такими же, как выборы в Гюмри и Ванадзоре, это уже будет неким прогрессом, потому что пошатнется монополия одной партии, как бы она не называлась. Время диктует именно это", — пишет "Аравот".

armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
3 դիտում օգոստոսին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։