Армения может предоставить высококачественные туристические услуги/Հայաստանը միջազգային շուկային կարող է առաջարկել զբոսաշրջային բարձրորակ ծառայություններ. Կարեն Կարապետյան

Премьер-министр Армении Карен Карапетян принял 3 октября генерального секретаря Всемирной туристской организации ООН Талеба Рифаи и возглавляемую им делегацию.

Как сообщили Арменпресс в Управлении информации и связей с общественностью правительства Армении, премьер отметил, что в Армении есть большой потенциал развития сферы туризма, и подчеркнул, что страна может предложить всемирному рынку разнообразные туристические продукты и высококачественные услуги.

«Очень важно развитие внутреннего туризма, и необходимо предпринять соответствующие мероприятия для повышения туристической привлекательности страны, чтобы Армения и ее культурно-историческое богатое наследие было узнаваемо во всем мире, мы открыты в плане сотрудничества и предпринять шаги по обеспечению стабильного развития сферы», - сказал премьер, добавив, что государственная политика в сфере туризма нацелена на увеличение вклада туризма в национальный доход и равномерное территориальное развитие.

Отметив, что туристическая сфера является одной из приоритетных направлений правительства, Карен Карапетян подчеркнул, что правительство инициировало структурные изменения, в результате которых будет создан отдельный комитет, занимающийся развитием сферы туризма. Премьер отметил необходимость сотрудничества с международными организациями сферы туризма, подчеркнув, что в этом вопросе ожидает также содействия Всемирной туристской организации ООН.
Талеб Рифаи выразил готовность оказать содействие правительству Армении как в этом вопросе, так и в переподготовке специалистов сферы, предоставлении консалтинговых услуг. Он отметил также важность сотрудничества между государством и частным сектором и углубления регионального сотрудничества.

---------------------------------------------------------

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման ներուժ և ընդգծել, որ մեր երկիրը միջազգային զբոսաշրջային շուկային կարող է առաջարկել բազմաբնույթ զբոսաշրջային արդյունք ու բարձրորակ ծառայություններ:  

«Մեծապես կարևորում ենք ներգնա զբոսաշրջության զարգացումը և պետք է համապատասխան միջոցառումներ նախաձեռնենք զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանն ու նրա պատմամշակութային հարուստ ժառանգությունն ավելի ճանաչելի լինեն աշխարհին: Մենք բաց ենք համագործակցության հարցում և պատրաստ քայլեր ձեռնարկելու՝ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար»,-  ասել է վարչապետն՝ ավելացնելով, որզբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման և տարածքային համաչափ զարգացման գործում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ զբոսաշրջության բնագավառը կառավարության գերակա ուղղություններից մեկն է՝ Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ գործադիրը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կստեղծվի զբոսաշրջության ոլորտի զարգացմամբ զբաղվող առանձին կոմիտե: Վարչապետն անհրաժեշտ է համարել կոմիտեի համագործակցությունը զբոսաշրջության ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ և նշել, որ այդ հարցում ակնկալում է նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության օժանդակությունը: 

Թալեբ Ռիֆային պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանն ինչպես այդ հարցում, այնպես էլ ոլորտի մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների մատուցման գործում: Ոլորտին նոր թափ հաղորդելու գործում Թալեբ Ռիֆային հատկանշել է նաև պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունն ու տարածաշրջանային համագործակցության խորացումը:

armenpress.am
Армения туризм Հայաստանը
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
7 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։