Гипермаркетам в центре Еревана предлагают повысить пошлины/Անհրաժեշտ է կարգավորել Երեւանի կենտրոնում հիպերմարկետների հարցը. Միքայել Մելքումյան

Нужно урегулировать вопрос торговых центров и гипермаркетов в центре Еревана.

Об этом заявил в парламенте Армении депутат от «Процветающей Армении» Микаэл Мелкумян на обсуждении изменений в Закон «О местных пошлинах и выплатах». Законопроект предлагает повысить пошлины с более крупных объектов общепита, а также торговли алкоголем и табачными изделиями (выплаты будут привязаны к их метражу).

«У нас не решён вопрос с молами. На Западе они не располагаются в центре города. Либо, даже если оказываются там, вытягиваются ввысь, а не вширь. А у нас - наоборот, и от этого страдают небольшие магазины по всей округе», - заявил он.

«Необходимо рассмотреть возможности более равномерного распределения торговли в Ереване и регионах. Первый вице-мэр Еревана Камо Ареян признал, что в столице сосредоточено 82,6% всей розничной торговли. Эту ситуацию надо менять», - добавил депутат.

-----------------------------------------------

Անհրաժեշտ է կարգավորել Երեւանի կենտրոնում առեւտրի կենտրոնների եւ հիպերմարկետների հարցը:

Այս մասին հոկտեմբերի 3-ին խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ «Տեղական տուրքերի եւ վճարումների մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը: Օրինագծով առաջարկվում է տուրքերը բարձրացնել հասարակական սննդի ավելի խոշոր օբյեկտներից, նաեւ ալկոհոլի եւ ծխախոտի վաճառքից (վճարումները կպայմանավորվեն դրանց չափերով):

«Դեռեւս լուծված չէ առեւտրի կենտրոնների հարցը: Արեւմուտքում դրանք չեն գտնվում քաղաքի կենտրոնում: Կամ, եթե նույնիսկ այնտեղ են հայտնվում, վերեւ են ձգվում, այլ ոչ թե լայնությամբ: Իսկ մեզ մոտ հակառակն է, եւ դրանից տուժում են շրջակայքի փոքր խանութները»,- հայտարարել է նա:

«Անհրաժեշտ է դիտարկել Երեւանում եւ շրջաններում առեւտրի ավելի հավասարաչափ տեղաբաշխման հնարավորությունները: Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը խոստովանել է, որ մայրաքաղաքում է կենտրոնացած ամբողջ մանրածախ առեւտրի 82,6 տոկոսը: Այս իրավիճակը պետք է փոխել»,- հավելել է պատգամավորը:

news.am
гипермаркеты Ереван пошлины
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
5 դիտում սեպտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։