В Ереване прошел ежегодный конкурс Hackathon 2016 / Երևանում մեկնարկել է «Հեքըթոն 2016»-ը

Beeline и Инновационный центр Microsoft в Армении провели ежегодный конкурс инновационных идей и программирования Hackathon. Мероприятие прошло в «Доме Москвы».

Целью конкурса Hackathon является поощрение молодежи с техническим и гуманитарным образованием попробовать свои силы в технологическом предпринимательстве и предложить новые решения в сфере телекоммуникаций.

В рамках конкурса участники в течение 12 часов разрабатывали пробные варианты различных решений в сфере телекоммуникаций, которые представили на суд специалистов и менторов. Победителями в конкурсе стали команды ArmCover и TopSoft, которые получили денежные призы в размере 1000 и 500 долларов соответственно.

Команда ArmCover представила программу шифровки и расшифровки телефонных звонков, которая может быть использована в армии или при передаче секретных данных, а команда TopSoft выступила с идеей улучшения качества обслуживания клиентов с помощью «умного» Facebook бота. КомандаAsk@run, занявшая третье место, получила поощрительный приз от компании Microsoft.

«Формат Hackathon требует от конкурсантов наличие определенной идеи и дает возможность в течение 12 часов поработать в команде и попытаться максимально претворить ее в жизнь. Такой подход к проведению конкурса полезен самим участникам, так как позволяет работать в команде и более объективно подойти к решению задач. Я, как и организаторы конкурса полон уверенности, что он поможет найти свежий подход и новые идеи, которые поспособствуют еще более быстрому развитию сферы телекоммуникаций в стране», - отметил генеральный директор Beeline в Армении Андрей Пятахин.

«Предлагаемые проекты способны решить целый ряд проблем, начиная от бота в Facebook до искусственного интеллекта, анализирующего потребности клиентов и способного предложить лучший тарифный план. Инновационный центр Microsoft в Армении всегда поощрял молодых людей заниматься технологическим предпринимательством, Хакатонами и акселерационными программами поддерживая их», - сказал директор Инновационного центра Microsoft в Армении Арташес Варданян.

_______________________________________________________________

Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին անցկացրեցին «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը: Միջոցառումն անց էր կացվում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնում: 

«Հեքըթոն» մրցույթի նպատակն է խրախուսել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդներին օգտագործել ժամանակակից տեխնոլոգինաերի հնարավորությունները և առաջարկել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։ 

Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում մշակեցին հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև ներկայացվեցին մասնագետների և մենթորների դատին։ Մրցույթի հանձնաժողովը, ծանոթանալով ներկայացված լուծումներին, որոշեց լավագույններին՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 12 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը և ակտուալությունը։ Հաղթող ճանաչվեցին ArmCover և TopSoft թիմերը, որոնք ստացան համապատասխանաբար 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ: ArmCover  թիմը մշակել էր հեռախոսային խոսակցությունները կոդավորող և ապակոդավորող ծրագիր, որը կարող է օգտագործվել բանակում կամ գաղտնի տեղեկատվություն հաղորդելիս, իսկ TopSoft թիմը առաջարկում էր բարելավել հաճախորդների սպասարկումը խելացի Facebook bot-ի միջոցով։ Երրորդ տեղը զբաղեցրած Ask@run թիմը Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստացավ խրախուսական մրցանակներ։

«Հեքըթոն»-ի ձեւաչափը մասնակիցներից պահանջում է որոշակի գաղափարի առկայություն և հնարավորություն է տալիս 12 ժամվա ընթացքում աշխատել թիմի կազմում և փորձել առավելագույն կերպով այն կյանքի կոչել: Մրցույթի անցկացման նման մոտեցումն օգտակար է նաև մասնակիցների համար, քանի որ հնարավորություն է տալիս աշխատել թիմում և խնդիրների լուծմանն ավելի օբյեկտիվ մոտենալ: Ես, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչները, վստահ ենք, որ այն կգտնի թարմ մոտեցում և նոր գաղափարներ, որոնք կնպաստեն երկրում հեռահաղորդակցության ոլորտի ավելի արագ զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Առաջարկվող նախագծերը փորձում էին լուծել տարբեր խնդիրներ՝ սկսած Facebook bot-ից մինչ արհեստական ինտելեկտի միջոցով հաճախորդների վերլուծություն և ավելի լավ սակագնային պլանի առաջարկում։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մշտապես խրախուսում է երիտասարդներին զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ, և հեքըթոնների և աքսելերացիոն ծրագրերի միջոցով աջակցում նրանց։», - նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

news.am
Hackathon2016 Հեքըթոն2016 Ереван Երևան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
10 դիտում սեպտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։