Безвизовый режим открыт для армян, путешествующих в Макао (Китай) / Հայերը կարող են Մակաո (Չինաստան) մեկնել առանց վիզայի

Парламент Армении одобрил взаимодействие с городом Макао, который имеет особый административный статус в Китае. Об этом сообщает "Sputnik Армения".

Сегодня, 3 октября, Национальное Собрание Армении ратифицировало соглашение с Китаем о введении безвизового режима между Арменией и китайским городом Макао. Договор об этом между армянским правительством и специальным административным районом Китая — Макао, был подписан в феврале 2016 года.

Макао был образован 20 декабря 1999 года в результате ликвидации португальской колонии Макао и стал одним из двух специальных административных районов КНР (вторым является Гонконг). До этого, с 1557 года, в течение 442 лет, Макао управлялся Португалией, это была самая старая европейская колония в Восточной Азии.

Входя в состав КНР, Макао обладает значительной автономией: собственными законами, правовой, денежной, таможенной и эмиграционной системами, а также правом участия в международных организациях. В ведении центрального правительства КНР находятся оборона и дипломатические связи. Город является крупным финансовым центром, а также широко известен своими казино, игорными домами, ипподромом, ночными клубами. По различным данным, игорный бизнес составляет три четверти доходов города.

____________________________________________________________________

ՀՀ ազգային ժողովը հավանություն է տվել Մակաո քաղաքի հետ փոխգործակցությանը, որը հատուկ վարչական կարգավիճակ ունի Չինաստանում։ Այդ մասին հաղորդում է «Sputnik Հայաստան»-ը:

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը։ Հայաստանի կառավարության և Չինաստանի հատուկ վարչական շրջանի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2016թ-ի փետրվարին։

Մակաոն ստեղծվել է 1999թ-ի դեկտեմբերի 20-ին Մակաո պորտուգալական գաղութի վերացման հետևանքով և դարձել ՉԺՀ երկու հատուկ վարչական շրջաններից մեկը (մյուսը Հոնկոնգն է)։ Մինչ այդ 1557թ-ից 1557թ-ից սկսած 442 տարի շարունակ Մակաոն կառավարել է Պորտուգալիան, եղել է Արևելյան Ասիայի ամենահին եվրոպական գաղութը։

Լինելով ՉԺՀ կազմում` Մակաոն զգալի ինքնավարություն ունի` սեփական օրենքներ, իրավական, դրամական, մաքսային և էմիգրացիոն համակարգեր, ինչպես նաև` տարբեր միջազգային կազմակերպություններում մասնակցության իրավունք։ Պաշտպանությունն ու դիվանագիտական կապերը տնօրինում է Չինաստանի կառավարությունը։ Քաղաքը խոշոր ֆինանսական կենտրոն է, ինչպես նաև հայտնի է իր խաղատներով, ձիարշավարաններով, գիշերային ակումբներով։ Տարբեր տվյալներով` խաղատների բիզնեսը կազմում է քաղաքի եկամուտների երեք քառորդը։

Макао Армения Հայաստան Մակաո
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
9 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։