Вопиющий случай в Ереване. Мужчина взял в заложники девушку/ Երևանում Սլավոնական համալսարանի մոտ տղամարդը պատանդ է վերցրել 20-ամյա աղջկա

В Арабкирское отделение полиции поступил сигнал о том, что на улице Эмина около Российско-Армянского (Славянского) университета (РАУ) мужчина приставил нож к горлу девушки и требует не приближаться к нему, сообщает пресс-служба Полиции.

Выехавшие на место инцидента полицейские выяснили, что в 13:30 в указанном месте Ваагн Н. 1982 года рождения схватил Татьяну Р. 1996 года рождения и, угрожая нанести ей ножевые ранения, требовал предоставить ему оружие.

В 14:20 Ваагн Н был доставлен в полицию, нож, как орудие преступления, был изъят. 

Татьяна Р. Дала показания, Ваагн Н. задержан.

---------------------------------------

Նախօրեին Երևանում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մոտ մի տղամարդ դանակ է պահել մի աղջկա պարանոցին և պահանջել իրեն չմոտենալ:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ժամը 13:40-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հ. Էմինի փողոցում գտնվող Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մոտ մի տղամարդ դանակ է պահել մի աղջկա պարանոցին և պահանջել իրեն չմոտենալ:

«Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 13:30-ին նշված վայրում 1982 թ.-ին ծնված Վահագն Ն.-ն պատանդ է վերցրել 1996 թ. ծնված Տատյանա Ռ.-ին և սպառնացել դանակով վնասել նրան` պահանջելով իրեն զենք տրամադրել», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ժամը 14:20-ին Վահագն Ն.-ն նշված հասցեից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, իսկ հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտեցին, որ Տատյանա Ռ.-ից ընդունվել է հաղորդում, իսկ Վահագն Ն.-ն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

newsarmenia.am
Ереван происшествие Երևան Սլավոնականհամալսարան պատանդ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
37 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։