WWF-Армения возьмёт под усиленную опеку кавказских леопардов/Հայաստանում կովկասյան ընձառյուծներին խնամակալության տակ կվերցնեն

Армянское представительство Всемирного фонда дикой природы (WWF-Армения) запускает проект "Сеть опекунов леопарда", цель которой – наладить сотрудничество между общественностью, международными организациями, государством и частным сектором для укрепления механизмов защиты леопардов и его естественных жертв – безоаровых козлов, арменийских муфлонов и серн.

Как сообщили в фонде, уже избраны опекуны-добровольцы, которые в ареале обитания леопарда наладят постоянный мониторинг и проведут полевые исследования. Для опекунов будут организованы практические и теоретические занятия, их обеспечат необходимыми приборами.
 
"Леопард является одним из символов Армении и силы армянского народа. Изображения леопарда обнаружены даже на древних наскальных рисунках, он символизирует мудрость и свойство выживать даже в самых сложных условиях", - заявил координатор программы по кавказскому леопарду Арсен Гаспарян.

По его словам, леопард – царь армянской фауны и его спасение подразумевает спасение богатейшей и уникальнейшей армянской природы.

Леопард кавказский - Felis pardus ciscaucasicus - или кавказский подвид, относительно крупный и бледно окрашенный, с неясной пестриной. Обитает на Кавказе в основном придерживается поросших лесом гор, но местами, вслед за древесной растительностью, спускается ниже, встречаясь, например, в предгорьях Талыша. С другой стороны, в долине Аракса леопард встречается и в безлесных, пустынных горах. В пределах бывшего СССР он везде редок и в настоящее время всюду сократился в числе. На Кавказе он еще более редок, чем в Средней Азии и на Дальнем Востоке.

----------------------------------------------------------------

Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչությունը (WWF-Հայաստան) սկսում է «Ընձառյուծի խնամակալների ցանց» նախագիծը, որի նպատակն է միավորել հասարակությանը, միջազգային կառույցներին, մասնավոր և պետական հատվածին՝ ընձառյուծի և նրա որս հանդիսացող տեսակների (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ և այլն) պահպանության մեխանիզմները հզորացնելու նպատակով:

Ինչպես հայտնել են հիմնադրամից, ընձառյուծի ապրելավայրերի հարակից համայնքներից արդեն իսկ ընտրվել են բնասերներ, ովքեր ընձառյուծի ապրելավայր հանդիսացող տարածքներում իրականացնելու են ինտենսիվ մշտադիտարկումներ ու դաշտային հետազոտություններ՝ կենդանիների պահպանության մակարդակը բարձրացնելու համար: Խնամակալների համար կազմակերպվել են ուսուցողական տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև տրամադրվել են դաշտային հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ:

«Ընձառյուծը Հայաստանի և հայոց հզորության խորհրդանիշերից մեկն է: Նույնիսկ հնադարյան զարդաքանդակների վրա հայտնաբերվել են ընձառյուծի պատկերներ: Այն խորհրդանշում է իմաստություն, վտանգավոր պայմաններում գոյատևելու ունակություն», - հայտարարել է կովկասյան ընձառյուծի ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը:

Նրա խոսքով, ընձառյուծը հայկական կենդանական աշխարհի արքան է, և նրա փրկությունը ենթադրում է հայկական զարմանահրաշ ու հարուստ բնության փրկությունը:

Ընձառյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է։ Ունի համաչափ և ձգված մարմին, ոտքերը համեմատաբար կարճ են։ Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում է ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։ ՀՀ է անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում։

newsarmenia.am
кавказскийлеопард ընձառյուծներին опека Հայաստան WWF-Հայաստան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
5 դիտում սեպտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։