Генрих Мхитарян пропустит ближайшие игры сборной Армении/Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները

Полузащитник Национальной сборной Армении и "Манчестер Юнайтед" Генрих Мхитарян, по всей вероятности, не примет участие в ближайших встречах сборной, сообщает Федерация футбола Армении (ФФА).

ФФА получила официальное письмо от "Манчестер Юнайтед", в котором английский клуб просит Федерацию позволить Мхитаряну не участвовать в тренировочных сборах, а также во встречах со сборными Румынии и Польши.

Глава медперсонала "Манчестер Юнайтед", в частности, пишет в письме, что Генрих находится на этапе восстановления после травмы, которую он повторно получилв этом месяце, играя в МЮ. 

Генрих Мхитарян получил травму бедра 31 августа в товарищеском матче против Чехии (0:3). 10 сентября он принял участие в поединке 4-го тура английской премьер-лиги против "Манчестер Сити" (1:2). Это усугубило повреждение 27-летнего хавбека.

"Несмотря на то, что за последнюю неделю заметно значительное улучшение, однако Мхитарян по сей день не в состоянии участвовать в процессе тренировок в полную нагрузку, тем более – участвовать в каких-либо встречах. С учетом этого обстоятельства, будем благодарны, если ФФА позволит Генриху Мхитаряну не принимать участие в двух ближайших встречах национальной сборной, остаться в Манчестере и продолжать восстановление", - говорится в письме.

Встреча со сборной Румынии пройдет 8 октября в Ереване. 11 октября армянские футболисты сыграют на выезде с командой Польши

В преддверии игр, с 3 по 9 октября сборная проведет учебно-тренировочный сбор в ереванской Академии футбола.

----------------------------------------------------------------

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կողմից, որում անգլիական ակումբը խնդրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային թույլ տալ Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին և Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին։

Նամակի մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական անձնակազմի ղեկավար Սթիվեն Մքնեյլը, մասնավորապես, նշում է, որՀենրիխը գտնվում է վերականգնման փուլում ձախ ազդրի մկանի վնասվածքից հետո, որը կրկնվել էր նրա մոտ այս ամսվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալիս։

Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում: Սեպտեմբերի 10-ին նա մասնակցել է մանչեսթերյան դերբիին, ինչի պատճառով վնասվածքն էլ ավելի էր խորացել:

«Չնայած նրա մոտ վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է նկատվել, բայց Մխիթարյանը մինչ օրս էլ ի վիճակի չէ մասնակցել մարզումային գործընթացին ամբողջական ծանրաբեռնվածությամբ, առավել ևս մասնակցել որևէ հանդիպման։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շնորհակալ կլինենք, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ տա Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել ազգային թիմի առաջիկա 2 հանդիպումներին՝ մնալով Մանչեսթերում և շարունակելով իր վերականգնումը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում` համապատասխանաբար հյուրընկալելով Ռումինիայի և հյուրընկալվելով Լեհաստանի հավաքականին:

newsarmenia.am
ГенрихМхитарян сборнаяАрмениипофутболу ՀենրիխՄխիթարյանը Հայաստանիհավաքականի
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
7 դիտում սեպտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։