В Армении проживают 102 человека старше 100 лет / Հայաստանում ապրում է 100 տարեկանից բարձր տարիքի 102 անձ

Армения  пополнила ряды стареющих стран. Согласно НСС, численность населения  Армении составляет 2 млн 995 тысяч человек, из них 387 тысяч – пожилые. Это 12,9% всего населения. Об этом сообщила начальник отдела проблем пожилых Министерства труда и соцвопросов Анаит Геворкян.

«Причины разные – падение  рождаемости, эмиграция, снижение  числа работающей  молодежи. В результате  увеличивается число стареющего населения. Если так  будет продолжаться, то увеличения  числа пожилых приведен к экономическим последствиям. Чтобы выправить ситуацию,  необходимо развивать экономику, создавать рабочие  места. Сколько бы мы ни говорили, что старики – наше богатство, но  старение  населения приводит к серьезным проблемам», - сказала она, добавив, что подобная проблема  присуща не  только Армении. В Европе средний  показатель еще выше – 20%.

Число граждан Армении старше 90 лет – 6.500 человек, старше 100 лет – 102, и 2 человека в возрасте  115 лет, они  проживают в Араратской  области. Средний  размер пенсии в РА – 40 тысяч драм.

________________________________________________________________________

Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` մեր բնակչության թիվը կազմում է 2 մլն 995 հազար, որից  387 հազարը տարեց է: Այսինքն` բնակչության 12,9 տոկոսը տարեցներն են: Այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

«Պատճառները տարբեր են` ծնելիության նվազում, արտագաղթ, աշխատունակ երիտասարդության թվի նվազում, արդյունքում` ավելանում է տարեցների թիվը: Եթե այս տեմպերով շարունակվի, ապա ծերացումը կբերի տնտեսական հետևանքների: Իրավիճակը շտկելու համար պետք է երկրի տնտեսությունը զարգանա, աշխատատեղեր ստեղծվեն, որ երիտասարդները մնան Հայաստանում, իսկ տարեցների համար էլ ապահովվեն արժանապատիվ պայմաններ: Որքան էլ ասում ենք՝ ծերերը մեր հարստությունն են, բայց ազգի ծերացումն իր հետ բերում է տնտեսական, սոցիալական լուրջ խնդիրներ»,-ասաց Անահիտ Գևորգյանը: Նրա խոսքով, ազգի ծերացումը միայն Հայաստանին չէ բնորոշ, այս խնդրի առաջ են կանգնած բազմաթիվ պետություններ: Եվրոպայում ծերացման միջին ցուցանիշն ավելի բարձր է, քան Հայաստանինը, այնտեղ միջին տոկոսը 20 է:

Հայաստանում ապրում է 90 տարեկանից բարձր տարիքի 6 հազար 500, 100 տարեկանից բարձր տարիքի 102 և 115 տարեկան երկու անձ: 115 տարեկան տարեցներն ապրում են Արարարատի մարզում: Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է 40 հազար դրամ:

ArmenPress
Международныйденьпожилыхлюдей Տարեցներիմիջազգայինօր Ереван Երևան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
4 դիտում սեպտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։