Кавказские леопарды Армении будут спасены / Մեկնարկում է Հայաստանի կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը

Армянское представительство Всемирного фонда дикой природы (WWF-Армения) запускает проект "Сеть опекунов леопарда", цель которой – наладить сотрудничество между общественностью, международными организациями, государством и частным сектором для укрепления механизмов защиты леопардов и его естественных жертв – безоаровых козлов, арменийских муфлонов и серн. 

Как сообщили в фонде, уже избраны опекуны-добровольцы, которые в ареале обитания леопарда наладят постоянный мониторинг и проведут полевые исследования. Для опекунов будут организованы практические и теоретические занятия, их обеспечат необходимыми приборами. 

Началось также проведение образовательных мероприяий, цель которых - представить обществу значение леопарда для Армении, а также факторы, создающие угрозу для их жизни. Всемирный фонд дикой природы осуществляет свою деятельность в Армении с 2002 года.

"Леопард является одним из символов Армении и силы армянского народа. Изображения леопарда обнаружены даже на древних наскальных рисунках, он символизирует мудрость и свойство выживать даже в самых сложных условиях", - заявил координатор программы по кавказскому леопарду Арсен Гаспарян. По его словам, леопард – царь армянской фауны и его спасение подразумевает спасение богатейшей и уникальнейшей армянской природы.

Леопард кавказский - Felis pardus ciscaucasicus - или кавказский подвид, относительно крупный и бледно окрашенный, с неясной пестриной. Обитает на Кавказе в основном придерживается поросших лесом гор, но местами, вслед за древесной растительностью, спускается ниже, встречаясь, например, в предгорьях Талыша. С другой стороны, в долине Аракса леопард встречается и в безлесных, пустынных горах. В пределах бывшего СССР он везде редок и в настоящее время всюду сократился в числе. На Кавказе он еще более редок, чем в Средней Азии и на Дальнем Востоке.

________________________________________________________________

Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակներում Բնության համաշխարհային հիմնադրամը սկսում է «Ընձառյուծի խնամակալների ցանց» նախագիծը, որի նպատակն է միավորել հասարակությանը, միջազգային կառույցներին, մասնավոր և պետական հատվածին՝ ընձառյուծի և նրա որս հանդիսացող տեսակների (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ և այլն) պահպանության մեխանիզմները հզորացնելու նպատակով:

Արդեն իսկ ընձառյուծի ապրելավայրերի հարակից համայնքներից ընտրվել են բնասերներ, որոնք ընձառյուծի ապրելավայր հանդիսացող տարածքներում իրականացնելու են ինտենսիվ մշտադիտարկումներ ու դաշտային հետազոտություններ՝ կենդանիների պահպանության մակարդակը բարձրացնելու համար: Խնամակալների համար կազմակերպվել են ուսուցողական տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև տրամադրվել են դաշտային հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ:

Մեկնարկել են նաև կրթական միջոցառումները, որոնք նպատակ ունեն հանրությանը ներկայացնել ընձառյուծի նշանակությունը Հայաստանի վայրի բնության համար, ինչպես նաև նրա վտանգման հիմնական գործոնները: 2002 թ.-ից սկսած Բնության համաշխարհային հիմնադրամը Հայաստանում իրականացնում է այս կենդանատեսակի պահպանման ծրագիրը, ինչի շնորհիվ կենդանին ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ նաև գրանցել աճի դրական միտում:

Կովկասյան ընձառյուծի ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշում է. «Ծրագրի հաջորդ փուլը կներառի համագործացության հաստատում և ջանքերի միավորում կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի և միջազգային կառույցների հետ, ինչպես նաև կլինեն տարաբնույթ միջոցառումներ՝ մրցույթներ, ցուցահանդեսներ՝ ուղղված հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Ընձառյուծը Հայաստանի և հայոց հզորության խորհրդանիշերից մեկն է: Նույնիսկ հնադարյան զարդաքանդակների վրա հայտնաբերվել են ընձառյուծի պատկերներ: Այն խորհրդանշում է իմաստություն, վտանգավոր պայմաններում գոյատևելու ունակություն: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ընձառյուծը հայկական կենդանական աշխարհի արքան է, ապա փրկելով ընձառյուծին` մենք փրկում ենք նաև իր թագավորությունը, այսինքն հայկական զարմանահրաշ ու հարուստ բնությունը»:

slaq.am
ընձառյուծ Հայաստան Армения леопард
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
3 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։