О чём написано в газетах сегодня? Sputnik Армения представляет обзор прессы на 1 октября/Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 1–ի մամուլի տեսությունը

«Հայկական ժամանակ». Պայքարը կառավարությունից տեղափոխվել է ՊՆ

«Հայ հանրությունն անհամբեր սպասում է, թե Սերժ Սարգսյանն, ի վերջո, ո՞ւմ է նշանակելու պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ։ Նա արդեն երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ տասնութ նախարարներից տասնվեցին։ Եվ ամենաինտրիգայինն այս երկու նախարարություններն են, որտեղ որքան ձգվում է նախարարների նշանակումը, այնքան դրանց մասին տարատեսակ տեղեկություններ, կարծիքներ ու պատմություններ են շրջանառվում։
Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց սեպտեմբերի 13-ին և, Սահմանադրության համաձայն, կառավարությանը պետք է ձևավորված լինի նրա նշանակումից 20 օրվա ընթացքում։ Այդ վերջնաժամկետը լրանում Է հոկտեմբերի 3-ին և Ս. Սարգսյանը հենց այդ օրն էլ կնշանակի այս նախարարներին։
Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նա կուսակցության վերնախավին ասել է այն, ինչ արդեն հայտնի էր բոլորին. պաշտպանության նախարար է նշանակվելու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, արտգործնախարար կվերանշանակվի Էդվարդ Նալբանդյանը։ Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել Է ընտրել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և անվտանգության խորհրդի քարտուղարի՝ երկու պաշտոններից մեկը։ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, սակայն, չի պատրաստվում հանձնվել ու, մեր տեղեկություններով, հիմա էլ նա Է ՌԴ գնացել հարցերը լուծելու»,-գրում է թերթը։
«Հայկական ժամանակ». ՊՆ-ն շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսերը ձեռք բերող գերատեսչությունը
Հայկական ժամանակը ուշադրություն է դարձնում նաև նրան, որ «Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսերը ձեռք բերող գերատեսչությունը։ Օրինակ, ՊՆ-ն սեպտեմբերի 11-16-ը Երևան-Վիլնյուս-Երևան չվերթի համար ձեռք է բերել 4 ավիատոմս, հատը՝ 517 հազար դրամով։
Մինչդեռ, եթե նույն ուղղությամբ այսօր որևէ ավիաընկերությունից փորձես տոմս ձեռք բերել, ասենք՝ հոկտեմբերի 1-6-ի համար, այն կարժենա 194-215 հազար դրամ, մոտ 2,5 անգամ էժան։ Նույն օրերին ՊՆ-ն Երևան-Բրյուսել-Երևան չվերթի 3 տոմս է ձեռք բերել, յուրաքանչյուրը 478.000 դրամ արժեքով։

Այսօր շուկայից կարելի է այդ չվերթի տոմսը ձեռք բերել 175- 220 հազար դրամով։ Կամ Երևան-Լոնդոն-Երևան չվերթի մեկ տոմսը գնել է 523.000 դրամով։ Այն հնարավոր է գնել 216-240 հազար դրամով։ Ընդ որում, նշված է, որ ՊՆ-ն էկոնոմ դասի տոմսեր է գնել, բայց դրանք ունեն բիզնես կամ առաջին դասի արժեք։ Պարզվեց, որ ՊՆ պաշտոնյաները պետության հաշվին գերադասում են օգտվել եվրոպական թանկարժեք և ոչ թե ուկրաինական կամ ռուսական անհամեմատ մատչելի ավիաընկերություններից։ Բացի այդ, չի բացառվում, որ գնվում են առաջնակարգ դասերի տոմսեր, բայց փաստաթղթերում նշվում է էկոնոմ դաս: Գուցե ՊՆ պաշտոնյաները ավիաընկերությունների հետ միասին «պրիմիտիվ գողոթյո՞ւն» են կատարում պետբյուջեից»,-գրում է թերթը։
«Ժողովուրդ». Զինված ուժերի ղեկավարումը Սերժ Սարգսյանն իրականացնելու է անձամբ
ՊՆ և ԱԳՆ նախարարների պաշտոնին հնարավոր նշանակումներին անդրադառնում է նաև «Ժողովուրդ» թերթը: Այն գրում է. «Վերջին երկու օրերին քաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման այն է, թե ինչու Սերժ Սարգսյանն, ի վերջո, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին չի նշանակում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այս ձգձգումը շատ պարզ եւ տեխնիկական պատճառ ունի` Էդվարդ Նալբանդյանը պետք է վերադառնա Հայաստան: Ենթադրվում է, որ երեկ գիշեր նա արդեն պետք է վերադարձած լինի, ըստ այդմ, այսօր կամ վաղը կհրապարակվի նրա՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակելու մասին հրամանագիրը:
Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի խնդրին, ապա այդ պաշտոնում նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վ. Սարգսյանը զբաղվելու է զուտ պաշտպանության նախարարության գործունեության կազմակերպմամբ, այդ թվում՝ գնումներով եւ մնացած «քաղաքացիական» հարցերով: Իսկ ՀՀ զինված ուժերի ղեկավարումը Սերժ Սարգսյանն իրականացնելու է անձամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով»:
«Ժամանակ». Ընդդեմ Մուլտի Գրանդի
«Ժամանակը» գրում է. «Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, առաջիկայում Երեւանում կայանալիք բարձրակարգ հանդիպումները չեն կայանալու Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում:
Վերջին երկու տարիներին հենց այս հյուրանոցում կայացած ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների եւ ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումների համար Հայաստանի կառավարությունը միլիոնավոր դրամների հասնող գումար է փոխանցել:
Թերթիի տեղեկություններով, Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը, որ տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին Երեւանում, ըստ ամենայնի, կայանալու է Գաֆեսջյան թանգարանում, որտեղ արդեն 2010 թ. կալացել է նման ՀԱՊԿ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը»:
«Հրապարակ». Մարզպետներից ո՞վ առաջինը կհեռանա
Թերթի տեղեկություններով, իշխանության կուլիսներում վստահ են, որ մարզպետներից առաջին հեռացողը կլինեն Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզպետները։
Եթե Արարատի դեպքում քննարկվում է նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի, Լոռու դեպքում՝ ոստիկանապետի տեղակալ, Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանի թեկնածությունը, ապա խնդիրը դժվար է Արմավիրի դեպքում։ Այստեղ պետք է ուժեղ կադր նշանակել, որ կարողանա մարզի «գեներալիտետի» հետ յոլա գնալ։
Որպես մարզպետացու, Արմավիրում թեկնածուի երկու անուն է շրջանառվում՝ մեկն Արմավիրի գազի գրասենյակի պետ Սաշա Մկրտչյանն է, մյուսը ՝ Աժ նախագահի նախկին տեղակալ, ՏԿ նախարարի նախկին տեղակալ Գագիկ Ասլանյանը։ Իհարկե, չի բացառվում նաև այլ նշանակում։ Ի դեպ, Լոռվա մարզպետին փոխելը չի նշանակում, թե դժգոհ են նրանից, խոսվում է նրան Երևան՝ ավելի կարևոր գործի տեղափոխելու մասին»,-գրում է թերթը։
---------------------------------------------------------------------------
"Айкакан жаманак": борьба из правительства перешла в Минобороны

Армянское общество с нетерпением ждет, кого же президент Серж Саргсян назначит министрами обороны и иностранных дел. Он уже назначил или переназначил 16 министров из 18.
"Карен Карапетян занял пост премьера 13 сентября и, согласно Конституции, правительство должно быть сформировано в течение 20 дней после его назначения, то есть, 3 октября. Именно в этот день Саргсян должен назначить глав МИД и обороны. Накануне во время заседания исполнительного органа Республиканской партии Армении (РПА) он сказал партийной элите то, что ни для кого не стало новостью: руководитель аппарата президента Виген Саргсян возглавит Минобороны, а министр иностранных дел Эдвард Налбандян будет переназначен",- пишет газета.

"Жаманак": премьер против "Мульти Гранда"
Издание пишет, что, по решению премьер-министра Карена Карапетяна отныне встречи высокого уровня в Ереване не будут проходить в отеле "Мульти Гранд", который принадлежит депутату НС, олигарху Гагику Царукяну. В течение последних двух лет правительство Армении выделило несколько миллионов драмов для проведения встреч премьер-министров стран ЕАЭС и министров обороны стран ОДКБ. Согласно сведениям газеты, по поручению Карапетяна предстоящая встреча руководителей стран ОДКБ, который состоится 14 октября в Еревaнe, пройдет в центре искусств имени Дж. Гафесджяна. В 2010 году здесь уже состоялась неофициальная встреча глав государств ОДКБ.

"Жоховурд": Саргсян будет лично руководить Вооруженными силами

И это издание коснулось предстоящих назначений на должности министров МО и МИД. По сведениям газеты, назначение министров откладывается по простой и технической причине — Эдвард Налбандян должен был вернуться в Армению. Предполагается, что накануне ночью он уже вернулся в страну, и сегодня либо завтра будет подписан указ о его переназначении на пост главы МИД. Что же касается вопроса о назначении министра обороны, то эту должность будет занимать Виген Саргсян. Газете стало известно, что он будет заниматься только организаией деятельности МО, в том числе закупками и другими "политическими вопросами". А президент Серж Саргсян будет лично руководить Вооруженными силами посредством Генштаба ВС Армении.
armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
8 դիտում օգոստոսին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։