Армения заняла 81-е место в мире по состоянию дорог / Հայաստանը ճանապարհների որակով աշխարհի 138 երկրի ցանկում զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը

По состоянию дорог Армения занимает 81-е место в числе 138 стран мира, уступая всем своим соседним странам. Всемирный экономический форум опубликовал Отчет о глобальной конкурентоспособности 2016-2017 (Global competitiveness report). Отчёт о глобальной конкурентоспособности ранжирует страны на основе «Глобального индекса конкурентоспособности». Индекс конкурентоспособности оценивает способность стран обеспечить высокий уровень благосостояния своих граждан.

По показателю состояния дорог Армения набрала 3,8 баллов (по шкале от 1 до 7). Тот же показатель имеют Гондурас, Пакистан, Ямайка, Македония и Бутан.

Соседняя Грузия имеет тот же показатель, что и Армения, однако по занимает 78-е местою Состояние дорог Турции оценивается в 5 баллов, она занимает 28-е место. Азербайджан с 4,4 баллами попал на 50-е место, а Иран, имея 4,4 балла за состояние дорог, занял 68-е место. Дороги России оценили в 2,8 балла, она занимает 123-е место.

По показателю состояния дорог Армения обошла такие страны, как Латвию (95-е место), Болгарию (94-е место) и Украину (134-е место).

Список рейтинга "Индекса глобальной конкурентоспособности 2016-2017" возглавляют США, которые набрали 6,5 баллов из возможных 7. Сингапур набрал 6,3 балла, а Гонконг - 6,2. Худший показатель имеют Мадагаскар (2,0), Конго (2,1) и Парагвай (2,2). 

___________________________________________________________

Հայաստանը ճանապարհների որակով աշխարհի 138 երկրի ցանկում զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը՝ զիջելով հարևան բոլոր պետություններին: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Համաշխարհային մրցունակության զեկույցը 2016-2017 (Global competitiveness report). Մրցունակության համաշխարհային զեկույցը երկրների դասակարգումը իրականացնում է Համաշխարհային մրցունակության համաթվի հիման վրա:

Ըստ Համաշխարհային մրցունակության համաթվի՝  ճանապարհների որակի ցուցանիշով Հայաստանը հավաքել է 3.8 միավոր (1-7 սանդղակով): Սանդղակում նույն ցուցանիշն ունեն նաև Հոնդուրասը, Պակիստանը, Ջամայկան, Մակեդոնիան և Բութանը:

Հարևան պետություններից Վրաստանն ունի նույն ցուցանիշը, ինչ ՀՀ-ն, և 3.8 միավորով զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը, Թուրքիան 5.0 միավորով 28-րդ տեղում է, Ադրբեջանը 4.4 միավորով՝ 50-րդ, Իրանը 4.1 միավորով՝ 68-րդ: Ռուսաստանը 2.8 միավորով 123-րդ հորիզոնականում է:

Ճանապարհների որակի ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Լատվիան (95-րդ հորիզոնական), Բուլղարիան (94-րդ հորիզոնական), Ուկրաինան (134-րդ հորիզոնական):

Երկրների ցանկը գլխավորում են ԱՄԷ-ն՝ հավաքելով 6.5 միավոր՝ հնարավոր առավելագույն 7-ից, Սինգապուրն ու Հոնգ Կոնգը՝ համապատասխանաբար 6.3 և 6.2 միավորով: Վատագույն ցուցանիշն ունեն Մադագասկարը (2.0 միավոր), Կոնգոն (2.1) ու Պարագվայը (2.2):

дороги Армения ճանապարհ Հայաստան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
5 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։