Армянские шахматисты лидируют в юношеском ЧМ мира в Югре/Հայ շախմատիստները Յուգրայում աշխարհի պատանեկան առաջնության բացարձակ առաջատարների թվում

Чемпионат мира по шахматам среди юношей и девушек до 14, 16 и 18 лет в Югре уже перевалил экватор – после седьмого тура примерно ясен расклад сил на финише, но точных результатов пока нет ни в одной из категорий.

В раунде номер семь убедительнее других выглядели представители Армении, пишет vesti.ru.

Главное открытие чемпионата, безусловно, Айк Мартиросян. В секции "до 16", он выиграл семь партий из семи. Даже учитывая, что заключительная встреча с Максимом Сорокиным складывалась для Айка не совсем удачно – в один момент он мог претендовать на ничью или даже уступить, но этого не произошло. Максимальный результат заслуживает уважения. Сейчас отрыв Мартиросяна от преследователей – полтора очка.

Еще одну победу команде Армении принесла Сирануш Гукасян в категории "до 18 лет". Обыграв Нино Хомерики, шахматистка приблизилась к лидерам — Александре Оболенцевой из России и гречанке Ставруле Цолакиду. Они тоже выиграли в седьмом туре.

Среди 18-летних юношей Армения тоже идет хорошо, но не отлично. Мануэль Петросян, на которого сделаны большие ставки, сыграл в этот день вничью с иранцем Шахином Лопаризангешем. В то время как его главный конкурент — российский спортсмен Максим Вавулин, свой поединок выиграл.

Впереди четыре тура и интригующие встречи. Чья национальная команда будет выглядеть мощнее по итогу, станет понятно 3 октября в день закрытия чемпионата мира среди юношей и девушек до 14, 16 и 18 лет.

----------------------------------------------------------------

Նախօրեին Յուգրայում ավարտվել է 14,16 և 18 տարեկան պատանիների աշխարհի շախմատի առաջնության 7-րդ տուրը:

Արդեն մոտավոր հայտնի է եզրափակչում ուժերի բաշխվածությունը, սակայն հստակ արդյունքներ դեռևս չկան ոչ մի կատեգորիայում:

Յոթերորոդ տուրում բոլորից ավելի համոզիչ են հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչները, հաղորդում է vesti.ru-ն:

Առաջնության գլխավոր բացահայտումն, իհարկե, Հայկ Մարտիրոսյանն է: «Մինչ 16»-ների կարգում նա հաղթել է 7-ից յոթ հանդիպումներում: Նույնիսկ հաշվի առնելով այն, որ Մաքսիմ Սորոկինի հետ եզրափակիչ հանդիպումը Հայկի համար այդքան էլ հաջող չէր ընթանում` մի պահ նա կարող էր ոչ-ոքի խաղալ կամ նույնիսկ պարտվել, սակայն դա տեղի չունեցավ: Առավելագույն արդյունքը հարգանքի է արժանի: Այժմ Մարտիրոսյանն իր հակառակորդներին գերազանցում է 1,5 միավորով:

Հայաստանի հավաքականին ևս մեկ հաղթանակ է բերել Սիրանուշ Ղուկասյանը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում: Հաղթելով Նինո Խոմերիկիին` նա մոտեցել է առաջատարներին` Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդրա Օբոլենցովային և հույն Ստավրուլե Ցոլակիդուին: Նրանք ևս հաղթել են 7–րդ տուրում։

Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում ևս Հայաստանը լավ է հանդես գալիս, սակայն ոչ գերազանց: Մանուէլ Պետրոսյանը, որից մեծ սպասումներ կային, ոչ-ոքի խաղաց Իրանը ներկայացնող Շահին Լորպարիզանգենեհի հետ: Միաժամանակ նրա գլխավոր մրցակից Մաքսիմ Վավուլինը հաղթանակ տարավ։

Առջևում ևս 4 տուր է և խոստումնալից հանդիպումներ: Թե արդյունքում որ ազգային թիմն կհաղթի, պարզ կդառնա հոկտեմբերի 3-ին` շախմատի աշխարհի պատանեկան առաջնության փակման օրը:

newsarmenia.am
Յուգրա շախմատ աշխարհիպատանեկանառաջնություն армянскиешахматисты юнешескийчемпионатмирапошахматам
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
9 դիտում հունվարին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։