Армянская почта поедет в Европу / «Հայփոստ»-ը սկսում է փոստի և բեռների փոխադրումներ դեպի Եվրոպա

Национальный оператор почтовой связи Армении – ЗАО "Айпост", с 1-го октября начнет предоставлять беспрецедентные услуги доставки по регулярному графику почты и грузов в Европу и обратно. Доставка будет осуществляться еженедельно автомобильным транспортом в грузовой (карго) хаб Франкфурта и обратно в Армению.

По словам генерального директора Haypost Trust Management B.V. (доверительный управляющий компании) Хуана Пабло Гечиджяна, "Айпост", являясь почтовым оператором, нуждается в услугах подобного типа с учетом перегруженности авиакомпаний. "Мы обязаны доставлять почту. Кроме того, армянский рынок нуждается в регулярных еженедельных маршрутах в Европу. Мы не заставим рынок ждать", - сказал Гечиджян. 

В компании уверены, что инновационная, надежная  и быстрая услуга упросит импорт и экспорт, что поможет компаниям расширять свою деятельность. Помимо этого, новая услуга увеличит объемы онлайн-торговли. "Рейсы будут осуществляться во Франкфурт, так как в этом городе находится крупнейший карго хаб Европы", - сказал Гечиджян.

В свою очередь, министр транспорта и связи Ваан Мартиросян считает, что новая инициатива компании сделает услуги более доступными. "Что будет дальше, покажет время. Все зависит от руководства "Айпост" и объемов грузоперевозок", - сказал министр. 

С целью предоставления новых услуг компания "Айпост" приобрела две абсолютно новые грузовые машины Mercedes-Benz Actros 2530 GigaSpace 6x4 мощностью 530 л.с. и грузоподъемностью 27 тонн. Благодаря дополнительным бакам, машины могут преодолеть 4,5 тыс. км за одну заправку. Машины оснащены сверхсовременным оборудованием. Для водителей-дальнобойщиков созданы максимально комфортные условия. Благодаря гибкой конструкции новые грузовики оснащены холодильными функциями, что позволит перевозить как обычные, так и скоропортящиеся грузы. Машины отвечают самым экологическим стандартам Евро-6. В будущем компания рассматривает также возможность задействования российского направления, аналогичного европейскому.

Помимо грузовых машин подвижной состав "Айпост" пополнился также 12 новыми фургонами Renault Dokker, маршруты которых расширят межобластную связь в Армении. Автомобили экологически безопасны и работают на газовом топливе.

Общие инвестиции на приобретение 14 машин составили $1 млн.

В целом за последние семь лет доверительный управляющий пополнил подвижной состав компании 140 новыми машинами. Их общий ежегодный пробег составил 3,5 млн. км, обеспечив связь на всей территории Армении и с Нагорным Карабахом.

Компания отремонтировала и модернизировала 250 почтовых отделений по всей стране. Онлайн-связью на сегодняшний день обеспечены 700 отделений, благодаря этому "Айпост" создал крупнейшую в Армении онлайн-сеть.

_________________________________________________________________

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոտ» ՓԲԸ-ն հոկտեմբերի 1-ից սկսում է փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ Հայաստանի համար աննախադեպ փոխադրումներ: Նոր ծառայությունը իրականացվելու է Երևանից Ֆրանկֆուրտի բեռնային հանգույց և հակառակ ուղղությամբ շաբաթական փոխադրումների միջոցով:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով, «Հայփոստը», լինելով փոստային օպերատոր, նմանատիպ ծառայությունների կարիք ունի` հաշվի առնելով ավիաընկերությունների ծաբնրաբեռնվածությունը: «Մենք պարավոր ենք առաքել փոստը: Բացի այդ, հայկական շուկան դեպի Եվրոպա շաբաթական երթուղիների կարիք ունի: Մենք շուկային չենք սպասեցնի», - ասել է Գեչիջյանը:

Ընկերությունում վստահ են, որ այս նորարարական, վստահելի, արագ և ապահով բեռնափոխադրումների ծառայությունը կօժանդակի ապրանքների ներկրման և արտահանման գործընթացին` ընկերություններին թույլ տալով ընդլայնել իրենց գործունեությունը: Միաժամանակ, նոր ծառայությունը կտրուկ առաջընթաց կապահովի Հայաստանում առցանց առևտրի ծավալների աճին: «Փոխադրումները կիրականացվեն Ֆրանկֆուրտ, քանի որ այս քաղաքում է գտնվում Եվրոպայի խոշորագույն բեռնային հանգույցը», - ասել է Գեչիջյանը:

ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը կարծում է, որ ընկերության նոր նախաձեռնությունը ծառայություններն ավելի մատչելի կդարձնի: «Թե ինչ կլինի հետագայում, ժամանակը ցույց կտա: Ամեն ինչ կախված է «Հայփոստի» ղեկավարությունից և բեռնափոխադրումների ծավալներից», - ասել է նախարարը:

նոր ծառայության մատուցման նպատակով` «Հայփոստը» ձեռք է բերել Mercedes-Benz Actros 2530 GigaSpace մոդելի 2 լիովին նոր բեռնատար ավտոմեքենա` 6x4 անվակազմով: Մեքենաների հզորությունը 530 ձիաուժ է, յուրաքանչյուրի բեռնատարողունակությունը` 27 տոննա: Հավելյալ բաքերի շնորհիվ` մեկ լիցքավորմամբ մեքենաները կարող են հաղթահարել մինչև 4500 կմ ճանապարհ: Մեքենաները հագեցած են առաջատար արտադրողների գերժամանակակից սարքավորումներով և երկար տարածություններ անցնելիս առավելագույն հարմարավետ պայմաններ են ապահովում վարորդների համար: Իրենց ճկուն կոնֆիգուրացիայի շնորհիվ` սառեցման հնարավորությամբ օժտված նոր բեռնատարները կարող են փոխադրել ինչպես ընդհանուր, այնպես էլ շուտ փչացող ապրանքներ: Բեռնատարները համապատասխանում են Եվրո-6 էկոլոգիական եվրոպական բարձրագույն չափանիշներին` ապահովելով ներկայում ածխածնի օքսիդի արտանետման հնարավոր նվազագույն մակարդակ: 

Նշված բեռնատարների հետ մեկտեղ` «Հայփոստի» շարժակազմը համալրվել է 12 լիովին նոր Renault Dokker ֆուրգոններով, որոնց երթուղիները կմեծացնեն Հայաստանի միջմարզային կապը: Մեքենաները էկոլոգիապես անվտանգ են և լիցքավորվում են սեղմված բնական գազով` նվազագույնի հասցնելով ածխածնային արտանետումների մակարդակը:

Նոր 14 մեքենաների համար ամբողջական ներդրումը կազմել է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Ընդհանուր առմամբ, վերջին 7 տարվա ընթացքում «Հայփոստ Թրասթ Մենեջմենք» ՓԲԸ-ն իր շարժակազմը համալրել է 140 նոր մեքենայով: Դրանց տարեկան ընդհանուր վազքը կազմում է 3 մլն 500 հազար կիլոմետր` ապահովելով կապը Հայաստանի ողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղի հետ:

Ընկերությունը վերանորոգել և արդիականացրել է 250 փոստային բաժանմունք հանրապետության ողջ տարածքում: Առցանց կապով առ այսօր ապահովվել է 700 բաժանմունք, որի արդյունքում «Հայփոստն» ունի Հայաստանում խոշորագույն օնլայն ցանցը:

arka.am
почта Армения հայփոստ Հայաստան Եվրոպա Европа
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
12 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։