Лето вернётся в Армению в октябре / Ամառը վերադառնալու է Հայաստան հոկտեմբերին

Лето возвращается в Армению. Об этом написал на своей странице в Facebook замначальника отдела метеорологических прогнозов Армгидрометцентра Гагик Суренян.

По его словам, с 1 октября на территорию нашей страны с Ирана начнут проникать тёплые тропические воздушные потоки. По этой причине температура воздуха постепенно повысится на 5-7 градусов по сравнению с 30 сентября.

"Если в последний день сентября в Ереване прогнозируется 18-20 градусов тепла, то 4-5 октября столбик термометра поднимется до 25-27 градусов, в низинах Тавушской и Сюникской областей потеплеет до 30 градусов. Первая декада октября будет, в основном, солнечной и без осадков", - пишет Суренян. 

Он также пообещал, что в целом октябрь в этом году будет тёплым: температура -  в пределах нормы, количество осадков - ниже нормы. "То есть нас ожидает более "сухой" октябрь, чем обычно", - сообщил Суренян.

_____________________________________________________________

Ամառը վերադառնում է Հայաստան: Այդ մասին գրում է Facebook–յան իր էջում ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ Սուրենյանի՝ հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ: Այդ պատճառով օդի ջերմաստիճանը 1-5-ը ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատած աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով:

«Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների», - գրում է Սուրենյանը:

Նա նաև խոստացավ, որ այս տարվա հոկտեմբեր ամիսը ընդհանուր առմամբ  տաք կլինի. օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս: «Այսինքն սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում», - հաղորդեց Գագիկ Սուրենյանը:

погода Ереван Երևան եղանակ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։