Мэр Еревана предложил студентам "Тумо" создать приложение, информирующее о пробках на дорогах / Երևանի քաղաքապետը առաջարկել է «Թումո»-ի ուսանողներին ստեղծել ավտոտրանսպորտային խցանումների մասին իրազեկող հավելված

Мэр Еревана Тарон Маргарян в ходе рабочего визита в центр креативных технологий «Тумо» ознакомился с результатами проделанных с 2006 года работ по благоустройству парка, прилегающего к центру. Об этом сообщает управление информации и по связям с общественностью мэрии Еревана.

Представляя Тарону Маргаряну проделанные в два этапа работы по реконструкции и благоустройству, председатель «Образовательного фонда Симонян» Сэм Симонян отметил, что в рамках программы была проведена новая подземная оросительная система, были посажены многочисленные растения и деревья, установлена специальная система освещения, построены спортивные площадки для футбола и баскетбола, а также детская игровая площадка, парковка. Для организации полноценного отдыха жителей в парке установлены скамейки, беседки и питьевые фонтанчики. 

Мэр Еревана также прошелся по центру, ознакомился с деятельностью образовательного учреждения и побеседовал со студентами. В ходе беседы со студентами кружка по разработке веб-сайтов, мэр Тарон Маргарян предложил на примере крупнейших городов мира в Ереване также создать и применить приложение, информирующее о пробках на дорогах, что в свою очередь значительно облегчит работу водителей и сэкономит время, затрачиваемое на дорогу.

«В крупных городах мира используются приложения, которые информируют водителей о пробках. Мне бы хотелось, чтобы в Ереване также была подобная программа, и чтобы эту программу разработали именно студенты «Тумо». Будьте уверены, что в свою очередь, мы также будем содействовать, чтобы эта программа стала в полной мере функциональной»,-подчеркнул мэр Еревана.

_____________________________________________________

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախ ծանոթացել է կենտրոնի հարակից այգում 2006 թվականից առ այսօր իրականացված բարեկարգման աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տարոն Մարգարյանին ներկայացնելով երկու փուլով կենտրոնի կողմից այգում իրականացված վերականգնման և բարեկարգման աշխատանքները` «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանը նշել է, որ ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում անցկացվել է ոռոգման ստորգետնյա նոր համակարգ, տնկվել և մշակվում են բազմաթիվ բույսեր ու ծառեր, տեղադրվել է լուսավորության հատուկ համակարգ, կառուցվել են սպորտային տարածքներ՝ ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, ինչպես նաև մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի: Բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար այգում տեղադրվել են նաև նստարաններ, զրուցատաղավարներ ու ցայտաղբյուրներ: 

Երևանի քաղաքապետը նաև շրջել է կենտրոնում, ծանոթացել կրթական հաստատության գործունեությանն ու զրուցել տարբեր խմբակների ուսանողների հետ: Մասնավորապես, կայքերի ստեղծման խմբակի ուսանողների հետ զրույցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է աշխարհի խոշոր քաղաքների օրինակով Երևանում ևս ստեղծել ու կիրառել ավտոտրանսպորտային խցանումների մասին իրազեկող հավելված, ինչը մեծապես կհեշտացնի վարորդների աշխատանքն ու կխնայի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը: 

«Աշխարհի խոշոր քաղաքներում կիրառվում են ծրագրային հավելվածներ, որոնց միջոցով վարորդները տեղեկանում են խցանումների մասին: Կուզեմ, որ Երևանում ևս նման ծրագիր ունենանք ու, որ այդ ծրագիրը հենց «Թումո»-ի մեր ուսանողները ստեղծեն: Ու համոզված եղեք, որ մենք էլ մեր հերթին կաջակցենք, որպեսզի այն կայանա և դառնա լիարժեք կիրառելի ծրագիր», - ընդգծել է քաղաքապետը: 

Ереван приложение пробки Երևան խցանում հավելված
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։