Крупное ДТП произошло в Лорийской области Армении / Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռի մարզում

Вчера, 27 сентября, около 20:00 автомобиль марки "ВАЗ 2121", за рулем которого находился 43-летний житель села Акори Вардгес Симонян, на дороге, ведущей к горе Лалвар, потерял управление, съехал с проезжей части и скатился в ущельне на порядка 200 метров.

Как передает сайт shamshyan.com, водитель и его односельчанин - 36-летний Ромик Аветян получили травмы и были доставлены в медцентр Алаверди. На место аварии прибыли сотрудники Дорожной полиции, оперативная группа полицейских и следователи, готовятся материалы

"Во время ДТП Аветян выпал из машины", - отмечается в сообщении.

_________________________________________________________

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աքորի գյուղի բնակիչ, 43-ամյա Վարդգես Սիմոնյանը նույն գյուղից դեպի Լալվար լեռը տանող ճանապարհին՝ «Գոռի Ղաշ» կոչվող հանդամասում իր վարած Վազ 2121 մակնիշի 24 ՕՕ 958 համարանիշի ավտոմեքենայով կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից և մոտ 200 մետր գլորվել ձորը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Վ. Սիմոնյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի, 36-ամյա Ռոմիկ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։

Վթարի հետևանքով ուղևոր Ռ. Ավետյանը մեքենայի գլորվելու առաջին պահից մեքենայից դուրս է շպրտվել։ Վիրավորներին ձորից դուրս են բերել և անմիջապես Ալավերդու բժշկական կենտրոն տեղափոխել գյուղացիները։ Փաստի առթիվ ավագ քննիչ Վ. Մոսինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

авария Армения Лори Լոռի Հայաստան ավտովթար
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։