Крупнейший каменный рудник в Армении может стать центром лечебного туризма/Հայաստանի և տարածաշրջանի խոշորագույն քարհանքը կարող է դառնալ առողջարանային զբոսաշրջության կենտրոն

Расположенный в Армении крупнейший в регионе каменный рудник может стать Центром лечебного туризма, сказал во вторник координатор программы Welcome to Armenia Вруйр Пенесян.

Он отметил, что этот вопрос будет обсуждаться на предстоящей конференции по туризму Welcome to Armenia, которая пройдет 28-го октября в Армении.
"Каменный карьер глубиной 325 метров в рамках данной конференции впервые будет представлен в качестве центра лечения солью. Желающие смогут спуститься до глубины 223 метров, провести там 3-4 часа, ознакомиться с работами действующего рудника и пройти там лечение", - подчеркнул Пенесян.

По его словам такое лечение длится одну-две недели.

"Если нам удастся правильно преподнести данную идею, думаю, что появятся туристы, желающие пройти там лечение", - добавил Пенесян.

Он отметил, что рудник можно использовать не только в лечебных, но и в других целях.

"Рудник открыт для всех желающих", - подчеркнул Пенесян.

Солевая терапия используется для лечение легких, аллергии, бронхиальной астмы, болезней центральной нервной системы и системы кровообращения.

--------------------------------------------------------------

Հայաստանում տեղակայված տարածաշրջանի խոշորագույն քարհանքը կարող է դառնալ առողջարանային զբոսաշրջության կենտրոն, երեքշաբթի ասաց Welcome to Armenia ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը:

Նա նշեց, որ այս հարցը կքննարկվի հոկտեմբերի 28–ին Հայաստանում կայանալիք Welcome to Armenia զբոսաշրջությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ:

«Կոնֆերանսի շրջանակում 325 մետր խորություն ունեցող քարհանքն առաջին անգամ կներկայացվի որպես աղով բուժվելու կենտրոն: Ցանկացողները կարող են իջնել 223 մետր խորության վրա, անցկացնել այնտեղ 3-4 ժամ, ծանոթանալ գործող հանքավայրի աշխատանքներին և այնտեղ բուժման կուրս անցնել», - ընդգծեց Փենեսյանը:

Նրա խոսքով, նման բուժման տևողությունը կազմում է մեկ-երկու շաբաթ:

«Եթե մենք կարողանանք ճիշտ ներկայացնել այս գաղափարը, կարծում եմ, որ կգտնվեն զբոսաշրջիկներ, ովքեր կցանկանան այնտեղ բուժվել», - ավելացրեց Փենեսյանը:

Նա նշեց, որ հանքավայրը կարելի է օգտագործել ոչ միայն բուժիչ, այլ նաև այլ նպատակներով:

«Հանքավայրը բաց է բոլոր ցանկացողների համար», - ընդգծեց Փենեսյանը:

Աղի թերապիան կիրառվում է թոքերի, ալերգիայի, բրոնխիալ աստմայի, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների և արյան շրջանառության համակարգի բուժման դեպքում:

newsarmenia.am
Армения лечебныйтуризм каменныйрудник Հայաստան առողջարանայինզբոսաշրջություն
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։