Автомобиль упал в пропасть в Котайке / Կոտայքում ավտոմեքենան գլորվել է ձորը

Сегодня, 26 сентября, в 17:40 в Котайкской области Армении произошла авария: автомобиль свалился в пропасть. О происшествии сообщает сайт shamshyan.com.

ДТП произошло накануне вечером на 26-м километре автотрассы Ереван-Севан. Автомобиль марки Opel, за рулем которого находился 25-летний житель Чаренцавана Мигран Гаспарян, сьехал с проезжей части дороги и оказался на встречной полосе, после чего перевернулся и упал в пропасть. 

По предварительной информации, жертв и пострадавших в результате аварии нет, на месте работают сотрудники Дорожной полиции и следователи.

-------------------------------------------------------------------------

Այսօր` սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս՝ Վանակատ հյուրանոցի մոտ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ 25-ամյա Միհրան Գասպարյանը իր վարած Opel մակնիշի 35 UT 411 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները կատարել է նույն վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանը:

shamshyan.com
авария Армения Котайк Կոտայք Հայաստան ավտովթար
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
9 դիտում հունվարին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։