Россия и Армения создадут объединенную систему ПВО/ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին ՀՀ հետ կնքված համաձայնագրին

Правительство РФ одобрило соглашение с Арменией о создании объединенной региональной системы ПВО в Кавказском регионе.

Как передает Арменпресс, соответствующий документ опубликован на официальном интернет-портале правовой информации.

«Одобрить и предоставить президенту Российской Федерации для внесения на ратификацию в Государственную Думу Федерального Собрания РФ соглашение между Российской Федерацией и республикой Армения о создании Объединенной региональной системы противовоздушной обороны в Кавказском регионе коллективной безопасности, подписанного в городе Москве 23 декабря 2015 года», — говорится в постановлении.

------------------------------------------------------------------------

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին Հայաստանի հետ կնքված համաձայնագրին: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Հավանություն տալ և ներկայացնել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնության ժողովի Պետդումայի վավերացմանը դնելու հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագիրը, որը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել է Մոսկվա քաղաքում»,-ասված է որոշման մեջ:

armenpress.am
Россия Армения системаПВО
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
12 դիտում հունվարին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։