ААЦ отмечает праздник обретения частицы Креста на горе Вараг / Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը

Сегодня Армянская Апостольская церковь отмечает праздник Святого Варагского Креста.

Этот праздник отмечается в память обретения частицы Животворящего Креста Господня на горе Вараг. Согласно историографу Агатангелу, Святые девы Рипсимианки, спасаясь от гонений императора Диоклетиана, добрались до Армении и нашли пристанище близ горы Вараг - на юго-восточном побережье озера Ван. Перед бегством в Вагаршапат Св. Рипсиме спрятала в пещере горы Вараг частицу древа Креста Христова, которую носила на шее.

В 653 году, когда отшельник Фодий вместе со своим учеником Иовелем молились на горе Вараг и просили Бога проявить милосердие и показать местонахождение Св. Креста, им явились 12 ослепительных колонн с сияющим Крестом между ними. 12 дней подряд эти ослепительные колонны были видны также издалека. Эта радостная весть распространилась повсюду.

Католикос Нерсес III (641-661) и сын князя Феодороса Вард-спарапет, узнав об этом, направились к горе Вараг, чтобы своими глазами узреть произошедшее чудо. Католикос основал на этом месте Варагский монастырь Святого Знамения (Сурб Ншан) и написал «Замечательный всепобеждающий» шаракан, который исполняют в день праздника.

Частица Св. Крестного Древа оставалась в Варагском монастыре до 1021 года, когда царь Сенекерим Арцруни увез ее с собой в Севастию. После его смерти, согласно его завещанию, она вновь была возвращена в Варагский монастырь, где хранилась до 1651 года, откуда была увезена в плен в Хошаб, а в 1655 году освобождена и помещена в кафедральной церкви Святого Знамения, где хранилась до 1915 года.

Праздник Святого Варагского Креста отмечают через две недели после Воздвижения Животворящего Креста Господня, в воскресенье, выпадающее в промежутке между 25 сентября и 1 октября.

--------------------------------------------------------------------------------------------

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը:

Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչև 7-րդ դարը: 653 թվականին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Սբ. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր:

Ներսես Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն իմանալով այդ մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է Սբ. Նշան: Ներսես Հայրապետը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» անզուգական շարականը, որը երգում են տոնի օրը:

Սրբազան այդ մասունքը մինչև 1021 թվականը մնում է Վարագա վանքում, որը Սենեքերիմ Արծրունին տեղափոխում է Սեբաստիա: Նրա մահից հետո մասունքը նորից փոխադրում են նախկին վայրը, որտեղից 1651 թվականին գերեվարվում է Խոշաբ: Սակայն 1655 թվականին ազատվելով՝ զետեղվում է Վանի Սբ. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Սբ. Նշան, ուր և պահվում էր մինչև 1915 թվականը:

news.am
церковь праздник եկեղեցի տոն
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
13 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։