Новый премьер продолжает свои реформы / Նոր վարչապետը շարունակում է իր բարեփոխումները

Государственный аппарат должен быть гибкой и действенной командой, сказал в субботу на встрече с членами Общественной палаты премьер-министр Армении Карен Карапетян.
По словам премьера, с этой целью он приступил к процессу структурных изменений в правительстве. "Меняются не только названия. Преобразования предполагают серьезное содержание и целевые функции", - процитировали слова Карапетяна в пресс-службе правительства. 
Премьер-министр придал также важность сферам образования и науки как базы развития любой отрасли, подчеркнув, что новое правительство придаст новый импульс образовательным реформам.
Премьер-министр отметил, что новое правительство считает общество своим партнером в решении поставленных задач, добавив, что Общественный совет – один из каналов, посредством которых кабинет министров будет выстраивать диалог с обществом.
В этой связи он предложил членам Общественного совета представить конкретные предложения и проекты.

_____________________________________________________________________________________________________________________

Պետական ապարատը պետք է ճկուն և գործուն թիմ լինի, շաբաթ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, այդ նպատակով նա կառուցվածքային փոփոխություններ է սկսել կառավարությունում: «Փոխվում են ոչ միայն անվանումները: Փոփոխությունները լուրջ բովանդակություն և թիրախային գործառույթներ են ենթադրում»,- Կարապետյանի խոսքն են մեջբերել կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը կարևորել է նաև կրթության և գիտության դերը՝ որպես յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմք և շեշտել, որ նոր կառավարությունը լրացուցիչ թափ է հաղորդելու կրթական համակարգի բարեփոխումներին:
Նա նշել է, որ նոր կառավարությունը, իր խնդիրները լուծելու ճանապարհին, հասարակությանը տեսնում է որպես գործընկեր, և այս տեսանկյունից Հանրային խորհուրդը խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու:
Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է Հանրային խորհրդի անդամներին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ և ծրագրեր՝ տեսանելի արդյունքների գնահատմամբ:

Госаппарат премьер-министр Армения Հայաստան վարչապետ Պետապարատ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։