Нелегальный ввоз евробанкнот в Армению / Հայաստան են ներմուծվել կեղծ եվրո թղթադրամներ

Служба национальной безопасности раскрыла новый для Армении вид транснациональной преступности, сообщает пресс-центр ведомства.
В результате осуществленных комплексных оперативно-розыскных мероприятий выяснилось, что группа граждан Армении, вступив в преступный сговор со своими соучастниками за рубежом, ввезла в страну евробанкноты, используемые с целью обеспечения безопасности банкоматов, раскрашенные специальными красками и изъятые из законного оборота.
Члены преступной группы намеревались очистить банкноты от специальной краски с помощью химикатов, придать им изношенный вид и, сокрыв факт изъятия из законного оборота, реализовать их в Армении обманным путем.
В результате превентивных мероприятий, осуществленных сотрудниками Службы национальной безопасности, члены группы не смогли довести до конца свои преступные намерения, а изъятые из законного оборота банкноты были обнаружены и конфискованы.
В рамках заведенного уголовного дела задержаны три человека. В ходе следствия принимаются меры для установления личностей предполагаемых иных членов группы, а также для раскрытия возможных случаев ввоза и реализации в Армении ранее подобных банкнот.

_____________________________________________________________________________________________________________________________________________

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս բացահայտել է Հայաստանում մինչ օրս չարձանագրված անդրազգային նոր բնույթի հանցագործություն:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ, արտերկրում գտնվող իրենց հանցակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, Հայաստան են տեղափոխել ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ ներկերով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ: Հանցավոր խմբի անդամները նպատակ են ունեցել նշված թղթադրամները քիմիական մշակմամբ մաքրել հատուկ ներկանյութից, դրանց հաղորդել հնամաշ տեսք և, քողարկելով օրինական շրջանառությունից հանված լինելու հանգամանքը, խաբեությամբ իրացնել Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված կանխող և խափանող գործողությունների շնորհիվ խմբի անդամները չեն կարողացել ավարտին հասցնել իրենց հանցավոր մտադրությունը, իսկ օրինական շրջանառությունից հանված թղթադրամները հայտնաբերվել և առգրավվել են:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ: Իրականացվող նախաքննության ընթացքում միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբի ենթադրյալ այլ անդամներին պարզելու, ինչպես նաև նախկինում նման թղթադրամներ Հայաստան ներմուծելու և իրացնելու հնարավոր դեպքերը բացահայտելու համար: 

Нелегальныйввозевробанкнот Հայաստան կեղծեվրոթղթադրամներ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
7 դիտում հունվարին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։