Арцвик Минасян продолжает занимать пост и.о. министра экономики РА / Արծվիկ Մինասյանը շարունակում է զբաղեցնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը

Я продолжаю работать на своем посту. Об этом в ходе сегодняшней встречи с журналистаму сказал и. о. министрa экономики Армении Арцвик Минасян, отвечая на вопрос о том, соответствуют ли действительности публикации в прессе о том, что в виду напряженных отношений с новоназначенным премьер-министром Кареном Карапетяном он подаст в отставку и уже собрал свои вещи.

«Прошу, кто хочет, может зайти и ознакомиться с моим рабочим графиком. Я продолжаю выполнять свои обязанности. Такой проблемы, как подача в отставку нет. Мы временно занимаем этот пост, мы исполняющие обязанности, и пока не было нового приказа я продолжаю выполнять свои обязаннсокти», - отметил Арцвик Минасян, уверив, что его отношения с Кареном Карапетяном не напряженные.  

Арцвик Минасян сказал также, что премьер-министр Карен Карапетян видит на его месте другого человека.

«Да, господин премьер-министр выразил желание видеть другого человека на новой позиции по части новых проблем. Нет желания сохранять позиции любой ценой, поскольку наша цель заключается не в том, чтобы сохранить свои посты любой ценой, a в решении проблем. В полномочия министров не входит вопрос о том, хотят ли они оставаться на своих постах. Освобождает и назначает президент на основе предложений премьер-министра», - отметил он. Говоря о том, объяснили ли ему, почему Карапетян не хочет видеть его в составе нового правительства, он сказал: «Позвольте мне не ответить на этот вопрос, каждый премьер-министр сам выбирает свою команду».

Вместо этого Арцвик Минасян сказал, что ему поступило предложение относительно другого направления. «Как кандидат от АРФД, естественно, хочу сделать этот вопрос предметом обсуждений в АРФД, после чего представлю решение», - сказал он. 

---------------------------------------------------------------------------------------------------

Ես շարունակում եմ աշխատել իմ պաշտոնում. լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում հրապարակված լուրերը, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ լարված հարաբերությունների պատճառով հրաժարական է տալու և արդեն իսկ հավաքել է աշխատասենյակի իրերը:

«Խնդրում եմ՝ ով ցանկություն ունի, կարող է մտնել՝ տեսնել իմ աշխատանքային գրաֆիկը, օրը: Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները: Հրաժարական տալու խնդիր չկա: Մենք ժամանակավոր ենք զբաղեցնում այս պաշտոնը, պաշտոնակատար ենք,  ու ես շարունակելու եմ կատարել իմ պարտականությունները, քանի դեռ չի եղել նոր հրամանագիրը»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ հավաստիացնելով, որ Կարեն Կարապետյանի հետ իր հարաբերությունները լարված չեն:

Արծվիկ Մինասյանը նաև ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր փոխարեն կառավարությունում այլ անձի է տեսնում: 

«Այո, պարոն վարչապետը նոր դիրքում նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Ամեն գնով պահպանելու դիրքերը ցանկություն չկա, որովհետև մեր նպատակը ոչ թե ամեն գնով այդ դիրքում մնալն է, այլ նպաստելն է, որ խնդիրները լուծվեն: Ցանկացած նախարարի իրավասության մեջ չի մտնում՝ ուզո՞ւմ է մնալ դիրքում թե ոչ: Ազատում ու նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ»,- նշեց նա: Արդյոք բացատրություն տրվե՞լ է, թե ինչու Կարապետյանն իրեն չի ուզում տեսնել նոր կառավարությունում, նա պատասխանեց. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, որովհետև յուրաքանչյուր վարչապետ ինքն է նախընտրում թիմը»:

Փոխարենը, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրեն եղել է առաջարկ՝ այլ ուղղությունների վերաբերյալ: «Ես որպես ՀՅԴ թեկնածու, բնականաբար, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ ակնկալում դարձնել ՀՅԴ-ում, որից հետո մոտեցումը կներկայացնեմ», - ասաց նա։

Tert.am
ԱրծվիկՄինասյան АрцвикМинасян
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։