Ереван отметит День города очень скромно / Երևանը կնշի Մայրաքաղաքի օրը շատ համեստ ձևաչափով

В ходе состоявшегося у мэра Еревана Тарона Маргаряна рабочего совещания были обсуждены вопросы, связанные с мероприятиями, приуроченными ко Дню столицы. В частности, мэр обратил внимание рабочей группы на тот факт, что в этом году мероприятия должны быть проведены в более скромном формате.

«Вам известно, что в мае текущего года мы пересмотрели схему выделения финансовых средств из бюджета города Ереван на 2016 на проведение культурных мероприятий. За счет этого пересмотра мы оказали соответствующую поддержку проживающим в Ереване семьям военнослужащих, погибших, раненных и ставших инвалидами на передовой в начале апреля этого года. Еще тогда я отметил, что пересмотр бюджета в основным был осуществлен за счет финансовых средств, выделенных для проведения празднества «Эребуни-Ереван». Следовательно в этом году мероприятия, приуроченные ко Дню города пройдут в более скромном формате. Вместо двух дней празднования будет только один - 8 октября. Также в программу мероприятий не будут включены традиционный праздничный концерт на площади Республики и праздничный парад, проводимый перед главным зданием мэрии Еревана. Вместо этого, полностью будет реализована социальная составляющая программы, в рамках которой, согласно сформированной за последние годы традиции, 2798 семей получат подарки. Что касается мероприятий, мы должны сделать все, чтобы обеспечить праздничное настроение наших сограждан и гостей столицы», - подчеркнул мэр Тарон Маргарян.

Начальник управления социального обеспечения аппарата мэрии Еревана Рузанна Закарян доложила мэру, что сформированная рабочая группа составила список семей, которые в рамках празднества «Эребуни-Ереван 2798» будут включены в программу социальной поддержки. Мэр поручил также составить программу организации визита, которая предоставит возможность родителям военнослужащих срочной службы посетить своих сыновей в приграничных воинских частях. Реализуемая в рамках празднества «Эребуни-Ереван 2797» эта программ будет организованна в октябре.

Координатору рабочей группы, заместителю мэра Еревана Араму Сукиасяну поручено более подробно представить программу празднества в ходе запланированной на 26-е сентября пресс-конференции.

--------------------------------------------------------------------------------------------------

Մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Միջոցառումների անցկացման հետ կապված՝ քաղաքապետն աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրել է մասնավորապես այն հանգամանքի վրա, որ դրանք այս տարի պետք է կազմակերպվեն ավելի համեստ ձևաչափով:

«Տեղյակ եք, որ դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ համապատասխան աջակցություն ցուցաբերեցինք ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Եվ դեռ այն ժամանակ նշել էի, որ այդ վերանայումը հիմնականում իրականացվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցներից: Ըստ այդմ , Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, նաև ծրագրում չենք ներառի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը: Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ: Ինչ վերաբերում է տոնական միջոցառումներին, մենք պետք է այնպես անենք, որ լիարժեք ապահովենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի տոնական տրամադրությունն այդ օրը», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցությանը մասնակցող սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը զեկուցել է, որ սոցիալական բաղադրիչի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն իսկ կազմել է ընտանիքների ցանկը, որոնք կընդգրկվեն «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում: Քաղաքապետը հանձնարարել է կազմել նաև սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի կազմակերպման ծրագիրը, որը ևս ներառված է տոնակատարության միջոցառումների ծրագրում և կկազմակերպվի հոկտեմբերին:

Աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին էլ հանձնարարվել է սեպտեմբերի 26-ին նախատեսվող մամլո ասուլիսին ավելի մանրամասն ներկայացնել տոնակատարության ծրագիրն ու միջոցառումների մանրամասները:

Мэрия Еревана
Ереван-Эребуни 2016 Երևան-Էրեբունի
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
9 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։