Бюджет будет составлен так, чтобы средства налогоплательщиков использовались экономично: министр финансов / Բյուջեն կազմվելու է այնպես, որպեսզի հարկատուների փողերը խնայողաբար օգտագործվեն. Ֆինանսների նախարար

"Необходимо разработать правильные пути общения с обществом, поскольку в случае их отсутствия даже самая хорошо продуманная реформа может потерпеть крах".
Об этом в ходе сегодняшней беседы с журналистами в правительстве сказал новоназначенный министр финансов РА Вардан Арамян.

Говоря о том, будет ли сокращен госбюджет, Вардан Арамян сказал: «Бюджет будет составлен так, чтобы средства налогоплательщиков использовались экономично. Как правило, бюджет формируется, исходя из экономической ситуации, это не только финансовый документ, посредством этого можно направлять сигналы существующей финансовой среде. Это должно быть реалистично. К примеру, если твоя экономическая среда с точки зрения экономического потенциала на данный момент находится в весьма проблематичном состоянии и ты формируешь бюджет, который не реалистичен с точки зрения обеспечения входов, то это тоже самое, что положить скрытую бомбу под собственную страну, это очень опасно. Лучше объяснить обществу, что можно сделать, почему в вопросе этих затрат мы более консервативны и прочее».

_________________________________________________________________________________________________________________________________________

"Հանրության հետ հաղորդակցման ճիշտ ուղիներ պետք է մշակվեն, որովհետև  դրանց բացակայության դեպքում անգամ ամենալավ նախատեսված ռեֆորմը կարող է ձախողվել":
Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը:

Հարցին՝ բյուջեն կրճատվելո՞ւ է, Վարդան Արամյանը պատասխանեց. «Բյուջեն կազմվելու է այնպես, որպեսզի հարկատուների փողերը խնայողաբար օգտագործվեն։ Բյուջեն սովորաբար կառուցվում է՝ ելնելով տնտեսական վիճակից, այն ոչ միայն ֆինանսական փաստաթուղթ է, այլ դրանով դու կարողանում ես նաև եղած տնտեսական միջավայրին ազդակներ հաղորդել: Դա պետք է լինի իրատեսական: Օրինակ՝ եթե քո տնտեսական միջավայրը ներկա դրությամբ տնտեսական պոտենցիալի տեսակետից բավականին խնդրահարույց է և դու կառուցում ես բյուջե, որն անիրատեսական է մուտքեր ապահովելու մասով, դա ոչ այլ ինչ է, քան քո երկրի տակ թաքնված ռումբ դնելը, դա խիստ վտանգավոր է։ Ավելի լավ է հանրությանը բացատրել, թե ինչ է կարելի անել, ինչո՞ւ այդ ծախսի հարցում ավելի պահպանողական ենք և այլն»:

министрфинансов налогоплательщики ֆինանսներինախարար հարկատուներ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
1 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։