Новый премьер-министр Армении решительно настроен на борьбу с коррупцией/ Նոր Հայաստանի վարչապետը վճռական է կոռուպցիայի խնդրի լուծման հարցում

Новоназначенный премьер-министр Армении Карен Карапетян заявил в среду журналистам о намерении решить проблему коррупции в стране.

Под руководством экс-премьер-министра Овика Абрамяна в стране был создан Совет по борьбе с коррупцией, который возглавляет премьер-министр. За время своего премьерства Абрамян созвал несколько заседаний Совета, на которых отрабатывались подходы и основные шаги по борьбе с коррупцией. Однако конкретных шагов и результатов пока отмечено не было.

"Я пока не исследовал деятельность Совета и не могу сказать, что они не зафиксировали никаких результатов. Что касается последующих шагов, то о них вы узнаете позже", - сказал Карапетян.

При этом он отметил, что будет вестись разносторонняя борьба с коррупцией, в том числе и различными методами.

Отвечая на вопрос о том, что некоторые бизнесмены посредством СМИ обратились к премьер-министру и представили определенные факты коррупции, премьер-министр отметил, что пока не изучал этот вопрос.

"Мы намерены решить проблему коррупции в стране", - заявил Карапетян.

-----------------------------------------------------------------------------------------------------

Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի լրագրողներին ասաց երկրում կոռուպցիայի խնդիրը լուծելու մտադրության մասին:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երկրում ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը գլխավորում է վարչապետը: Իր պաշտոնավարման ընթացքում Աբրահամյանը Խորհրդի մի քանի նիստ է գումարել, որոնց ընթացքում մշակվել են կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումներն ու հիմնական քայլերը: Սակայն կոնկրետ քայլեր և արդյունքներ առայժմ չկան:

«Ես առայժմ չեմ ուսումնասիրել Խորհրդի գործունեությունը և չեմ կարող ասել, թե նրանք ոչ մի արդյունք չեն արձանագրել: Ինչ վերաբերում է հաջորդ քայլերին՝ ապա դրանց մասին կիմանաք ավելի ուշ»,- ասաց Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ կոռուպցիայի դեմ համակողմանի պայքար է տարվելու, այդ թվում՝ տարբեր մեթոդներով:
Պատասխանելով այն հարցին, թե որոշ գործարարներ ԶԼՄ-ների միջոցով դիմել են վարչապետին և ներկայացրել կոռուպցիայի որոշ փաստեր՝ վարչապետը նշեց, որ այդ հարցն առայժմ չի ուսումնասիրել:

«Մենք մտադիր ենք լուծել կոռուպցիայի խնդիրը երկրում»,- ասաց Կարապետյանը:

newsarmenia.am
КаренКарапетян борьбаскоррупцией
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
10 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։