Армения отмечает 25-летие Независимости/Հայաստանի Հանրապետությունը 25 տարեկան է

Армяне всего мира сегодня, 21 сентября, отмечают День независимости Армении.

Декларация о независимости Армении была принята на сессии Верховного Совета Армении 23 августа 1990 года. Этим документом Армянская Советская Социалистическая Республика была переименована в Республику Армения.

Постановлением Верховного Совета Армении 21 сентября 1991 года был проведен референдум о выходе из состава СССР и установлении независимой государственности. 94,99% граждан республики, принявших в нем участие, проголосовали «за». Через два дня, 23 сентября, Верховный Совет провозгласил Армению независимым, самостоятельным государством.

После провозглашения независимости Верховным Советом десятки стран признали Республику Армения. Первой, еще до провозглашения независимости, 14 августа 1991 года, это сделала Литва. Затем в течение 1991 года еще 47 государств признали независимую Армению.

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության  Անկախության օրը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:

ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետեւյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»:

Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. «Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգեւորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչեւ  անկախության հռչակումը` 1991 թ. Օգոստոսի 14-ին: Ապա 1991 թ. ընթացքում եւս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

ДеньнезависимостиАрмении 25-летие
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
10 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։
Թեմատիկ նյութեր
Праздник осени состоится 8 октября в Аштараке / Աշնանային միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Աշտարակում
В Ереване открылась выставка Джаврушяна "Время, время, время" / Երևանում «Ժամանակ, ժամանակ, ժամանակ» խորագրով ցուցահանդես է բացվել
Фестиваль-конференция "Комитас и средневековая культура" начнётся на следующей неделе / «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» գիտաժողով-փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին
14 интересных фактов об Армении и армянах / 14 հետաքրքիր փաստ Հայաստանի և հայերի մասին
Выставка "Фрагменты из наследия армянского изобразительного исскуства" откроется уже в эту субботу / «Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից» խորագրով ցուցահանդեսը կբացվի արդեն այս շաբաթ օրը
Праздник Дня независимости завершился красочным фейерверком (фоторепортаж)/Անկախ Հայաստանի հրավառված երկինքը (ֆոտոռեպորտաժ)
Армения перешла на новый этап реформирования/Հայաստանը բարեփոխումների նոր արագացված փուլ է մտել. Սերժ Սարգսյան
По случаю 25-летия независимости Армении выпущено две почтовых марки/ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված երկու նոր նամականիշ է շրջանառության մեջ դրվել
Гала-концерт в честь 25-летия независимости Армении пройдёт в комплексе им. К. Демирчяна / ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Серж Танкян разместил петицию, в которой призывает к позитивным реформам в Армении/Անկախությունը ոչինչ չի նշանակում, երբ բնակչության զգալի մասը դժգոհ է. Սերժ Թանկյան