Следственный комитет Армении представил детали убийства сына кандидата в мэры Гюмри/ՀՀ ՔԿ–ն ներկայացրել է Գյումրու քաղաքապետի թեկնածուի որդու մահվան մանրամասները

Следственный комитет Армении представил детали гибели сына кандидата в мэры Гюмри Вардевана Григоряна – 26-летнего Аршака Григоряна, который, по предварительным данным, совершил самоубийство.

"Следователи проводят активные мероприятия для установления причин самоубийства Аршака Григоряна. Выдвинут ряд рабочих версий, для проверки которых даны поручения соответствующим подразделениям полиции", - сообщила агентству "Новости-Армения" советник главы СК Сона Трузянн. По ее словам, в ходе дознания были получены данные, свидетельствующие о том, что самоубийство было совершено в подвале дома Григоряна.

"В это время во дворе особняка находились члены семьи погибшего (мать, жена брата, еще один родственник), которые обнаружили мужчину с огнестрельным ранением и доставили в медцентр, но сквозное пулевое ранение головы оказалось смертельным. При осмотре места происшествия были обнаружены заряженный пистолет "Макарова", гильза и пуля", - сказала Трузян. Назначены баллистическая, дактилоскопическая, генетическая и биологическая экспертизы.

Выборы в Совет старейшин Гюмри (Ширакская области, в 125 км от Еревана) пройдут по пропорциональной системе 2 октября. В них участвуют 11 партий, в том числе региональных. Согласно армянскому законодательству, "первый номер" в списке победившей партии автоматически станет мэром города. Вардеван Григорян возглавляет на выборах список партии "Процветающая Армения", созданной крупнейшим армянским предпринимателем Гагиком Царукяном.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու` 26–ամյա Արշակ Գրիգորյանի մահվան մանրամասները, ով, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել։

«Վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է ակտիվ քննչական գործողություններ Արշակ Գրիգորյանի՝ ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։ Մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ հանձնարարականներ են տրվել նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՔԿ ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նրա խոսքով` նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնասպանությունը կատարվել է Գրիգորյանի առանձնատան նկուղում։

«Այդ ժամանակ տան բակում են գտնվել ընտանիքի անդամները (մայրը, եղբոր կինը, մեկ այլ ազգական), ովքեր էլ հայտնաբերել են նրան՝ հրազենային վնասվածքով և անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն, սակայն գլխի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքը եղել է մահացու։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և գնդակ», – հայտնեց Տռուզյանը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դատաձգաբանական, դատամատնադրոշմային, դատագենետիկական, դատակենսաբանական։

Գյումրու քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2–ին համամասնական համակարգով։ Ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն։ Ըստ ՀՀ օրենսգրքի` հաղթած կուսակցության ցուցակի «առաջին համարը» ավտոմատ կերպով դառնում է քաղաքապետ։

Վարդևան Գրիգորյանը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը։ 2014 թ.–ի ամռանը սպանվել էր Գրիգորյանի եղբայրը։ Քննության տվյալներով` նա սպանվել էր խանդի հողի վրա։

newsarmenia.am
Քննչականկոմիտե ԱրշակԳրիգորյան մահ մանրամասներ Գյումրի
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
42 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։