Подытожены результаты работ, проведенных в административных районах Еревана за август 2016 года / Երևանի վարչական շրջանների 2016թ. օգոստոս ամսվա աշխատանքների արդյունքները ամփոփված են

Вчера в ходе совещания в мэрии Еревана, которое провел мэр Тарон Маргарян, были подведены итоги оценки и анализа работ, проделанных административными районами столицы в различных сферах городского хозяйства за август 2016 года. 

Представляя обобщенные показатели, советник мэра Араик Котанджян отметил, что первое место поделили административные районы Эребуни, Шенгавит и Давташен. второе место занял Аван, а третье место-административный район Малатия-Себастия. По итогам оценки и анализа за август 2016 г. 4-е место поделили между собой административыне районы Нубарашен, Норк-Мараш и Арабкир, а 10-е, 11-е и 12-е места соответственно заняли административные районы Еревана Кентрон, Канакер-Зейтун и Нор Норк.

Выразив удовлетворенность деятельностью аппаратов административных районов, зарегистрировавших высокие показатели, мэр Тарон Маргарян отметил, что в результате последовательной и ежедневной работы все административные районы могут оказаться на первом месте. «На самом деле, радует тот факт, что уже сегодня первое место разделяют сразу 3 административных района. Это свидетельствует о том, что существует четкая конкуренция и стремление добиться высоких показателей. Изначально, когда мы ввели эту систему, у нас была конкретная цель, чтобы между административными районами появилась здоровая конкуренция. Мы выполняем командную работу и должны быть последовательными, чтобы реализовать все наши программы. Мы должны достичь таких результатов, чтобы административные районы делили между собой только первые три места», – подчеркнул мэр Еревана.

Руководителям административных районов, зарегистрировавших низкие показатели, Тарон Маргарян поручил пересмотреть работу соответствующих отделов и в кратчайшие сроки устранить недостатки.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Երեկ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. օգոստոս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Էրեբունի, Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանները, երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ավան վարչական շրջանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Օգոստոս ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով համեմատաբար ցածր ցուցանիշներ են գրանցել Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանները: Հատկանշական է, որ օգոստոս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Արաբկիր վարչական շրջանները կիսել են չորրորդ հորիզոնականը:

Իր գոհունակությունը հայտնելով բարձր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմերից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողականության ու ամենօրյա աշխատանքի արդյունքում բոլոր վարչական շրջանները կարող են հայտնվել առաջին հորիզոնականներում: «Իսկապես ողջունելի է, որ այսօր արդեն առաջին հորիզոնականը կիսում են միանգամից երեք վարչական շրջաններ: Նույնը նաև գրանցվել է չորրորդ հորիզոնականում, ինչը խոսում է այն մասին, որ կա հստակ մրցակցություն և ձգտում՝ արձանագրել բարձր ցուցանիշներ: Ի սկզբանե, երբ ներդնում էինք այս համակարգը, մեր նպատակը հենց սա էր, որ վարչական շրջանների միջև լինի առողջ մրցակցություն, ինչից միանշանակ շահում է գործը: Մենք թիմային աշխատանք ենք կատարում և պետք է հետևողական լինենք, որ կարողանանք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը, ինչը հնարավոր է միայն ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ: Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքների, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն իրենց կատարած աշխատանքով կարողանան աղյուսակային ընդհանուր սանդղակում միայն առաջին երեք հորիզոնականները զբաղեցնել», - ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջաններին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել համապատասխան բաժինների աշխատանքը, վերլուծություններ կատարել և կարճ ժամանակահատվածում շտկել թերացումները:

Мэрия Еревана
мэрия Ереван районы քաղաքապետարան Երևան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
3 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։