Вчера прошла генеральная репетиция военного парада к 25-летию независимости Армении/Երեւանում կայացել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զինվորական շքերթի գլխավոր փորձը

В Ереване утром 18 сентября прошла генеральная репетиция военного парада, приуроченного к 25-летию независимости республики. (фоторепортаж)

На репетиции, как и на предстоящем параде, наряду с подразделениями Вооруженных сил Армении представлены другие силовые структуры – Полиция, СНБ, МЧС, Армия обороны Нагорно-Карабахской Республики, дислоцированная на территории Армении 102-ая российская база, военно-образовательные учреждения страны.

По центральной площади Еревана – площади Республики – прошли подразделения армейских корпусов и родов войск: мотострелковые подразделения, артиллерия, ракетные и бронетанковые войска, ПВО. В параде также участвует военная авиация, представленная штурмовиками, вертолетами и российскими истребителями. 

Репетицию парада завершило дефиле в исполнении сводного оркестра и роты почетного караула.

Военный парад к 25-летию независимости Армении состоится 21 сентября.

--------------------------------------------------------------------------------------------------------

Սեպտեմբերի 18-ի առավոտյան Երեւանում կայացել է հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական զինվորական շքերթի գլխավոր փորձը:  (ֆոտոռեպորտաժ)

Փորձի ժամանակ, ինչպես իսկական շքերթին, Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներից բացի՝ ներկայացված էին ուժային այլ կառույցներ. Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը, ԼՂՀ Պաշտպանության բանակը, Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, երկրի ռազմական կրթական հաստատությունները:

Երեւանի Հանրապետության հրապարակով անցան բանակային ստորաբաժանումներ՝ մոտորահրաձգային, հրետանային, հրթիռային եւ զրահատանկային զորքերի, ՀՕՊ ստորաբաժանումները: Շքերթի փորձին մասնակցում էին նաեւ ռազմական ավիացիան՝ ներկայացված գրոհայիններով, կործանիչ ուղղաթիռներով եւ ինքնաթիռներով:

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված շքերթը կայանալու է սեպտեմբերի 21-ին:

news.am
репетициявоенногопарада Ереван 18сентября
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
30 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։