В Ереване пройдёт выставка виртуальной и дополненной реальности/Լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաները կներկայացվեն երեւանյան ցուցահանդեսում

В выставочном зале Союза художников Армении 8 – 9 октября состоится выставка «AR/VR Showcase», организованная компанией «Arloopa», на которой будут представлены  экспонаты  виртуальной и  дополненной  реальности.

Технологии виртуальной и  дополненной  реальности со скоростью света завоевывают  мировой рынок, это означает, что настало время для  применения этих технологий. Сегодня примеры их применения мы видим в таких сферах, как бизнес, наука, медицина, образование, торговля. Аналитики называют их технологиями будущего.

Посетителей выставки ждут бизнес-решения, содержательные прикладные и развлекательные выставки, имеющие отношение к разнообразным   сферам. Во время выставки будет действовать несколько тематических секторов, в которых специалисты представят инновационные решения, разработанные компанией. В интерактивных же зонах будет представлено новейшее оборудование ведущих компаний  мира, шлемы, различные визуальные и игровые устройства и другое.

Инсталляции, выполненные представителями компании, позволят окунуться в нереальные миры и привлекательную атмосферу. Бизнесменам будут представлены варианты того, как можно благодаря технологиям виртуальной и  дополненной  реальности увеличить объемы продаж, привлечь внимание покупателя, запустить рекламную кампанию и другое.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հոկտեմբերի 8-9-ը նկարիչների Միության ցուցասրահում կգործի Arloopa ընկերության կազմակերպած AR/VR Showcase ցուցահանդեսը, ուր կներկայացվեն վիրտուալ եւ լրացված իրականության տեխնոլոգիական նմուշներ:

Լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաները փոթորկի արագությամբ նվաճում են համաշխարհային շուկան, ինչը նշանակում է, որ այժմ իսկապես ժամանակն է ավելի լրջորեն վերաբերվելու այդ տեխնոլոգիաների կիրառությանը:

Այսօր լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների կիրառման օրինակներ մենք տեսնում ենք բիզնեսում, գիտության եւ բժշկության, կրթության եւ արվեստի ոլորտներում, ինչպես նաեւ` զվարճանքի եւ խաղերի մեջ: Փորձագետները համոզված են, որ 10 տարի անց լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների շուկայի ծավալը կհասնի 200 միլիարդ ԱՄՆ դոլարի: Հենց սա նկատի առնելով` վերլուծաբանները դրանք անվանում են «ապագայի» տեխնոլոգիաներ:

Ցուցահանդեսի այցելուներին սպասվում են գործարար լուծումների, զանազան ոլորտների կիրառական եւ ժամանցային բովանդակալից ցուցադրություններ: Շոու-ցուցասրահը բաժանված կլինի մի քանի թեմատիկ գոտիների, որտեղ մասնագետները տարբերակված կներկայացնեն ընկերության մշակած նորարարական լուծումները: Ինտերակտիվ գոտիներում կտրամադրվեն լրացված եւ վիրտուալ իրականության լուծումների դիտման` աշխարհի առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումները, սաղավարտները, տեսողական ու խաղային բազմապիսի սարքեր, այդ թվում՝ Samsung GearVR, Oculus Rift DK3, HTC Vive ողջ լրակազմը, Merge, IdeaLens, Baofeng Mojing, Arloopa Cardboard, Kinect V2: Ընկերության լրացված եւ վիրտուալ իրականության ինստալիացիաները թույլ կտան ընկղմվել անիրական աշխարհների եւ գրավիչ միջավայրերի մթնոլորտում:

Բիզնես վարողներին  կներկայացվեն, թե լրացված եւ վիրտուալ իրականության լուծումների շնորհիվ ինչպես կարելի է ընդլայնել վաճառքի ծավալը, եւ հրապուրել  գնորդին, ինչպես ծավալել գովազդային արշավը նոր տեխնալագիական գործիքակազմով եւ բարելավել արդյունավետությունը, ինչպես նաեւ` բիզնեսի զարգացման համար գտնել նոր գաղափարներ ու ուղղություններ:

Նորարարական լուծումների շարքում կներկայացվեն այն նոր հնարավորությունները, որոնք ընձեռում է տարբեր առարկաների, դասագրքերի, նկարների, գրաֆիկների եւ նյութերի ուսուցման և գիտելիքի ամրապնդման նպատակով լրացված իրականության հավելվածի կիրառությունը:

news.am
выставка виртуальнаяидополненнаяреальность Ереван
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
6 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։