Вследствие стрельбы в Эчмиадзине госпитализирован кандидат в мэры/Կրակոցներ, ծեծկռտուք Էջմիածնում. քաղաքապետի թեկնածուն հիվանդանոցում է

Кандидат в мэры Эчмиадзина Артур Туманян после произошедшей накануне стрельбы в Эчмиадзине госпитализирован в медицинский центр «Эребуни». Об этом в беседе с Tert.am сказал бывший депутат Акоп Акопян.

Tert.am из МЦ «Эребуни» сообщили, что вчера ночью к ним был доставлен Артур Туманян, который в настоящее время находится в неврологическом отделении.

Инцидент, произошедший между кандидатами в мэры Эчмиадзина не сопровождался перестрелкой. По сведениям Tert.am, стреляли только по машине кандидата в мэры Эчмиадзина Карена Григоряна, откуда не открыли стрельбу в ответ.  Как передает источник Tert.am, у Карена Григоряна и его однокомандников не было оружия. Между соратниками Карена Григоряна и Артура Туманяна началась перепалка и драка, сторонники Григоряна отобрали оружие и избили своих оппонентов.
По сведениям источников Tert.am, Артур Туманян был доставлен в больницу не с огнестрельным ранением, а вследствие побоев.  Карен Григорян и его соратники не пострадали.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը երեկ Էջմիածնում հնչած կրակոցներից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ին ասաց նրան աջակցող, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Tert.am-ին «Էրեբունի» ԲԿ-ից հայտնեցին, որ երեկ գիշեր հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Թումանյանը, ով այժմ գտնվում է Նյարդաբանական բաժանունքում։ 


Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպը չի ուղեկցվել  փոխհրաձգություններով: Tert.am-ի  տեղեկություններով կրակոցներ հնչել են միայն  Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ, որտեղից պատասխան կրակոց չի հնչել:

Ըստ Tert.am–ի աղբյուրի՝ Կարեն Գրիգորյանի և նրա թիմակիցների մոտ զենք չի եղել: Փոխարենը Կարեն Գրիգորյանի  և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է սկսվել, Գրիգորյանի թիմակիցները խլել են հրազենը և ծեծել նրանց:

Իսկ մինչ այդ, ըստ Tert.am–-ի տեղեկությունների, 23:00-ի սահմաններում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից, եղել է եղբոր Արման Գրիգորյանի մեքենայում: Երթևեկությանը հակառակ կողմից Արթուր Թումանյանը մեքենայով Կարեն Գրիգորյանի մեքենայի դիմաց է դուրս եկել և կրակել նրանց ուղղությամբ:

Արթուր Թումանյանը եղել է նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդու՝ Ստեփան Աբգարյանի մեքենայում, որում ևս մեկ անձ է եղել:

Ըստ Tert.am-ի աղբյուրի՝ Արթուր Թումանյանը հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե հրազենային վնասվածքի հետևանքով, այլ՝ տեղի ունեցած ծեծկռտուքի: Կարեն Գրիգորյանը և նրա թիմակիցների վնասվածքներ չեն ստացել: Կարեն Գրիգորյանն այս պահին Էջմիածնում է:

 
Tert.am-ին ՀՀ ոստիկանությոնից հայտնեցին, որ նման ահազանգ ստացվել է: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և կատարել անհրաժեշտ գործողություններ: Միջադեպի բոլոր մասնակիցները հայտնի են:

tert.am
Эчмиадзин стрельба мэр Էջմիածնում
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։