Ереванский Фестиваль ReAnimania собирает пожертвования (ВИДЕО)/«ՌեԱնիմանիա» փառատոնը դրամահավաք է սկսում

Ереванский международный фестиваль анимационного кино ReAnimania начал общественную кампанию по сбору средств на базе платформы Indiegogo, заявил журналистам в пятницу директор фестиваля Вреж Касуни.

"Фестиваль достиг прекрасных результатов, и мы нуждаемся в вашем содействии для сохранения и развития этих результатов. Ваши пожертвования помогут пригласить в Армению зарубежных специалистов, организовать мастер-классы и семинары, найти и мотивировать новые таланты. Вы подарите возможность нашим молодым специалистам учиться в лучших анимационных школах мира" ,- заявил Касуни.

Кампания по сбору средств была организована в целях обеспечения независимости фестиваля и создания новых образовательных и бизнес возможностей для талантливых армянских специалистов, а также для восстановления анимационного рынка "Марани", в рамках которого участники смогут представлять свои компании, работы и организовывать выставки.

"Я думаю, что у Армении есть большой потенциал стать региональным центром аутсорсинга для международных программ. Наша молодежь талантлива и полна энергии, мы должны создать для нее соответствующую среду для творчества и основания новых студий" ,- сказал он.

Международный анимационный кинофестиваль ReAnimania впервые прошел в Ереване в 2009 году. Целью проекта является помощь развитию анимационного искусства, воспитание нового поколения художников-аниматоров мирового класса и организация форума для демонстрации работ армянских аниматоров на мировой арене, а также представление армянскому зрителю образцов лучших анимационных фильмов со всего мира.


Восьмой Международный анимационный кинофестиваль пройдет в Ереване с 28 октября по 3 ноября.

----------------------------------------------------------------------------------------------------------------

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը հանրային դրամահավաք է սկսում Indiegogo համաֆինանսավորման հարթակում, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։

Հանրային դրամահավաքը կազմապերպվել է փառատոնը անկախ պահելու և հայ տաղանդավոր մասնագետների համար նոր կրթական և բիզնես հնարավորությունների ստեղծումը շարունակելու նպատակով, ինչպես նաև՝ վերականգնելու փառատոնի շրջանակում անցկացվող «ՄԱՐԱՆԻ» անիմացիոն շուկան։

Ըստ Քասունու, շուկայի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ցուցահանդեսային տաղավարներում ներկայացնել իրենց ընկերությունները և արտադրանքը, իրականացնել շնորհանդեսներ, շփվել մյուս մասնակիցների և հազարավոր այցելուների հետ։

Հանրային դրամահավաքի արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը միջազգային ծրագրերի համար տարածաշրջանային աութսորսինգ կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի։ Մեր երիտասարդները տաղանդավոր են, էնեգիայով լի. մենք պետք է նրանց համար աշխատելու, ստեղծագործելու և նոր ստուդիաներ հիմնելու համապատասխան միջավայր ստեղծենք։ Փառատոնը հրաշալի արդյունքներ ունի, և մենք ձեր նվիրատվության կարիքն ունենք այդ արդյունքները պահելու և զարգացնելու համար։ Ձեր նվիրատվությունը կօգնի հյուրընկալել միջազգային մասնագետներին Հայաստանում, կազմակերպել վարպետության դասեր ու սեմինարներ, գտնել ու մոտիվացնել նոր տաղանդներ։ Դուք հնարավորություն կտաք մեր երիտասարդ մասնագետերին սովորել աշխարհի լավագույն անիմացիոն դպրոցներում», - ասաց Վրեժ Քասունին։

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2009-ին: Փառատոնի նպատակն է` խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և միջազգային տարբեր հարթակներում հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու հնարավորություն ստեղծել:

Ամեն տարի ավելանում է հայտերի թիվը. միայն անցած տարի փառատոնը ունեցել է 1000 ֆիլմերի հայտեր 87 երկրներից։ Փառատոնն իր ստեղծման օրվանից ի վեր ունեցել է ավելի քան 25 000 հանդիսատես։

Փառատոնի հանդեպ հետաքրքրությունը մեծ է նաև միջազգային համատեքստում: «Ռեանիմանիայի» մշտական գործընկերն է անիմացիոն կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնը՝ Անեսին։

Միջազգային հեղինակավոր անիմացիոն ստուդիաների հետ սերտ կապերի շնորհիվ 15 հայ մասնագետներ հնարավորություն են ստացել ուսանելու այնպիսի հեղինակավոր ստուդիաներում, ինչպիսիք են անգլիական Aardman animation studio-ն, Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի EMCA անիմացիոն ստուդիան։

Փառատոնն ակտիվ լուսաբանվում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ԶԼՄ-ների կողմից: Փառատոնային ցուցադրություններից զատ, «ՌեԱնիմանիայի» համար առանձնակի կարևորություն ունեն վարպետության դասընթացները և աշխատաժողովները, որոնց ամեն տարի անվճար մասնակցելու հնարավորություն են ունենում մոտ 200 ինչպես հայաստանցի, այնպես էլ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը «ՌեԱնիմանիա» փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։

newsarmenia.am
фестивальReAnimania ՌեԱնիմանիա пожертвования
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
4 դիտում հունվարին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։