40 лет подвигу Шаварша Карапетяна, который спас людей из из троллейбуса, упавшего в Ереванское озеро (ФОТО)/Սեպտեմբերի 16-ը ջրասուզորդ Շավարշ Կարապետյանի գործած սխրանքի 40-րդ տարին է (ՖՈՏՈ)

16 сентября исполняется 40 лет подвигу пловца-подводника Шаварша Карапетяна.  16 сентября 1976 г. он спас двадцать пассажиров троллейбуса, упавшего в Ереванское озеро.

В этот день он со своим братом Камо проводил очередную тренировку на берегу озера, когда увидел, как троллейбус скатился в воду. Братья не раздумывая бросились на помощь.  Шаварш Карапетян нырнул в холодную воду, разбил окно троллейбуса и спас 20 человек. Когда нырнул в очередной раз за двадцать первым, вместо человека подвернулась подушка сиденья. Шаварш Карапетян рассказывает, что после этого часто видит во сне это сиденье – ведь он вместо него мог вытащить еще одного человека.

Троллейбус затонул в глубоком месте, до поверхности было около 10 метров. Шаварш Карапетян дорого заплатил за свой подвиг. После многомесячного лечения он уже не смог вернуться в спорт. Его спортивная карьера завершилась.

"Иногда я задаю себе этот вопрос: а если бы я не пошел в воду? И что? Я стал бы говнюком для своего народа. Для человечества. Фиг с ним, чемпионами могут быть и другие — а для тех людей чемпион был не нужен. Им нужно было, чтобы они жили...", - Шаварш Карапетян

Шаварш Карапетян родился 19 мая 1953 г. в г. Ванадзоре. Занимаясь подводным плаванием, он установил 11 мировых рекордов, 17 раз становился чемпионом мира, 13 раз – чемпионом Европы, 7 раз - чемпионом СССР.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Սեպտեմբերի 16-ին լրանում է ջրասուզորդ Շավարշ Կարապետյանի գործած սխրանքի 40-րդ տարին. 1976 թ. սեպտեմբերի 16-ին, նա փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի։

Այդ օրը նա իր եղբոր` Կամո Կարապետյանի հետ հերթական մարզումներն էր անցկացնում Երևանյան լճի մոտ, երբ տրոլեյբուսը շրջվում է լիճը: Եղբայրներն առանց երկմտելու օգնության են նետվում: Շավարշ Կարապետյանը սուզվում է սառը ջրի մեջ, կոտրում տրոլեյբուսի ապակին ու փրկում 20 մարդու կյանք: Հերթական անգամ  սուզվում է, ու փորձում դուրս քաշել, սակայն այս անգամ վիրավոր մարդու փոխարեն տրոլեյբուսի աթոռի նստատեղի բարձիկն է լինում: Շավարշ Կարապետյանը պատմել է, որ  դեպքից հետո հաճախ էր երազում տեսնում այդ բարձիկը. չէ որ կարող էր դրա փոխարեն մարդու դուրս բերել:

Տրոլեյբուսը բավական խորն էր իջել, մոտ 10 մետր, որտեղ ջրի ճնշումը մեծ էր: Իր հերոսության համար Շավարշ Կարապետյանը թանկ է վճարում. նա հիվանդանում է թոքաբորբով: Ամիսներ շարունակ հիվանդանոցային բուժում ստանալուց հետո նա այլևս չի կարողանում վերադառնալ լողի ասպարեզ: Ավարտվում է նրա սպորտային կարիերան։

"Երբեմն ինձ հարց եմ տալիս՝  իսկ եթե ես ջուրը չնետվեի՞: Ի՞նչ. իմ ժողովրդի համար աղբ կդառնայի: Մարդկության համար: Սատանան նրանց հետ, կարող են ուրիշներն էլ չեմպիոններ դառնալ, իսկ այդ մարդիկ չեմպիոնների կարիք չունեին: Նրանք ապրելու կարիք ունեին..." - Շավարշ Կարապետյան

Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին  Վանաձորում: Նա  ջրասուզալող սպորտաձևում դարձել է 11-անգամ աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն։

ШаваршКарапетян 40летподвигу Ереванскоеозеро ՇավարշԿարապետյանի
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
28 դիտում հունվարին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։