В Ереване пройдет закрытый показ фильма "Землетрясение"/Երևանում տեղի կունենա «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը

Во время недели российских фильмов в Ереване пройдет закрытый показ фильма “Землетрясение” Славика Андреасяна. Об этом сообщил журналистам директор “Шарм холдинг” Карен Казарян.

Поскольку в Армении проходят дни российского кино, будет показан русский вариант фильма. Есть и армянский вариант на гюмрийском диалекте, что для нас, армян, придает колорит фильму. В прокате он появится в течение месяца. На показ будут приглашены и журналисты. Считаю, что армянскому зрителю будет интересно посмотреть именно армянский вариант”,  передает «Арменпресс»  слова генерального директора “Шарм холдинг” Карена Казаряна.

Фильм “Землетрясение” рассказывает о Спитакском землетрясении 7 декабря 1988 г.

Своими воспоминаниями о землетрясении поделилась с журналистами артистка Екатерина Шпица. “ В моей семье много обсуждали это трагическое событие. Мать часто рассказывала, что мы ехали в село на автобусе и пассажиры стали жаловаться на плохую дорогу. Тогда я, трехлетняя девочка, сказала:  “Знаете, кому сейчас на самом деле очень плохо? Армянам, потому что у них землетрясение”. Я так была потрясена этим, что в таком возрасте сказала такие слова. Поэтому я с нетерпением жду демонстрации фильма”, - сказала артистка.

В этом году Армянская киноакадемия выдвинула фильм “Землетрясение” Славика Андреасяна на соискание премии “Оскар” Американской киноакадемии  в номинации “Лучший иностранный фильм года”.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ռուսական ֆիլմերի շաբաթվա ընթացքում Երևանում տեղի կունենա  Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:

«Քանի որ Հայաստանում ռուսական ֆիլմերի օրերն են, կցուցադրվի ֆիլմի ռուսերեն տարբերակը:  Կա կինոնկարի հայերեն տարբերակը՝ Գյումրու բարբառով, որը մեզ՝ հայերիս  համար ավելի կոլորիտային է: Այն վարձույթում կհայտնվի մեկ ամսվա  ընթացքում: Ցուցադրությանը կհրավիրվեն նաև լրագրողներ: Կարծում եմ՝ հայ հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր կլինի դիտել ֆիլմի հայերեն տարբերակը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն  Կարեն Ղազարյանը:

«Երկրաշարժ» ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին:

Երկրաշարժի հետ կապված հիշողությունները լրագրողների հետ կիսեց դերասանուհի Եկատերինա Շպիցան: «Իմ ընտանիքում շատ էին քննարկում այդ ողբերգական իրադարձությունը: Մայրս  հաճախ պատմում է, որ մենք ավտոբուսով գյուղ գնալիս ենք եղել, ճանապարհի անհարթության պատճառով ուղևորները բողոքել են: Այդ ժամանակ ես՝ 3 տարեկան աղջնակս, ասել եմ .«Գիտե՞ք հիմա ում վիճակն է շատ բարդ՝ հայերի, քանի որ նրանց մոտ երկրաշարժ է եղել»: Այնքան եմ ազդվել և տպավորվել, որ այդ տարիքում նման բան եմ ասել: Այդ պատճառով անհամբերությամբ եմ սպասում ֆիլմի ցուցադրությանը»,- ասաց դերասանուհին:

Հայկական կինոակադեմիան Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմն այս տարի հայտավորել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը` որպես «Տարվա լավագույն օտարալեզու ֆիլմ»:

armenpress.am
фильмЗемлетрясение закрытыйпоказвЕреване Երկրաշարժ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։