Участок трассы, ведущей из Армении в Грузию будет закрыт/Հայաստանից Վրաստան տանող միջպետական ավտոճանապարհի մի հատված կփակվի

Участок межгосударственной трассы Ванадзор-Алаверди-граница Грузии будет временно закрыт с 14 сентября в связи с проводимыми ремонтными работами, сообщает пресс-служба Министерства транспорта и связи Армении.

Участок будет закрыт для проезда всех видов транспортных средств.

Как отмечает пресс-служба ведомства, направляющиеся из Армении в Грузию легковые и среднегрузовые автомобили могут воспользоваться автодорогой Ереван-Гюмри-Ашоцк-Бавра-грузинская граница.

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 14-ից` ժամը 08.00-ից, ժամանակավորապես կփակվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի մի հատվածը, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ինչպես նշում, է գերատեսչության լրատվական ծառայությունը, նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղիներ`

1.  Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝
Ա) Երևան - Սևան - Իջևան (Մ-4) , Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն - Վրաստանի սահման (Մ-16)  ճանապարհահատվածներով: 

Բ) Երևան - Սպիտակ - Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջևան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով`

Ա)      Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի - Վրաստանի սահման, 

Բ) Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով։           

3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան - Գյումրի - Աշոցք - Բավրա - Վրաստանի սահման ճանապարհահատվածից։

arka.am
закрытиетрассыВанадзор-Алаверди Армения Грузия
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
8 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։