Кандидат на пост премьер-министра Армении Карен Карапетян представит программу развития Армении/Կարեն Կարապետյանը կներկայացնի երկրի զարգացման ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից

Кандидат в премьер-министры Армении Карен Карапетян в ближайшее время  представит программу развития  страны, которая будет состоять из двух этапов.

Об этом он заявил 8 сентября, на заседании совета правящей Республиканской партии Армении, в ходе которого был обсужден вопрос  об одобрении его кандидатуры.

Карен Карапетян поблагодарил президента Армении Сержа Саргсяна и участников заседания совета РПА за доверие. Он заверил, что сделает все, чтобы оправдать это доверие. Карапетян также поблагодарил Овика Абрамяна за его работу.

Он отметил, что в ближайшее время представит программу развития страны, которая будет состоять из двух этапов. Первый этап включит те возможные быстрые изменения и достижения, которые смогут в какой-то мере вселить доверие и веру к программе, а второй этап - это долгосрочное видение развития страны.  Карапетян отметил, что будет благодарен всем коллегам, кто представит свои предложения,  и сообщил, что в ближайшее время намерен пригласить коллег – экономистов,  руководителей крупного бизнеса и всех тех, кому интересна тема, за круглый стол для обсуждения.

ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը մոտ ժամանակներս կներկայացնի  մեր երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից։ Այդ մասին նա հայտնել է ՀՀԿ խորհրդի նիստում, որի ընթացքում քննարկել են նրա թեկնածությանը հավանություն տալու հարցը։

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներին՝ վստահության համար: Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի արդարացնելու այդ վստահությունը: Կարեն Կարապետյանը նաեւ շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նրա աշխատանքի համար:

ՀՀ վարչապետի թեկնածուն նշել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի  մեր երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն եւ հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը: Կարեն Կարապետյանը նշել է, թե շնորհակալ կլինի բոլոր գործընկերներին, ովքեր կներկայացնեն իրենց առաջարկությունները եւ տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հրավիրել գործընկերներին՝ տնտեսագետներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, խոշոր բիզնեսի ղեկավարներին ու բոլոր նրանց, ում թեման հետաքրքիր է՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու այդ ամենը:

Ելույթ է ունեցել նաեւ ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա նշել է, որ իր պաշտոնավարման անցած երկու տարիների ընթացքում, երբ իրեն վստահվեց կառավարության ղեկավարի պաշտոնը, թիմի հետ միասին փորձեց ամեն ինչ անել, որպեսզի հաղթահարվեն ներքին եւ արտաքին մարտահրավերները, որի մասին մանրամասն խոսել է  նաեւ կառավարության այսօրվա նիստում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Կարեն Կարապետյանը, ում շատ լավ է ճանաչում եւ վստահ է նրա փորձի, ունակությունների ու գիտելիքների վրա, կշարունակի կառավարության գործունեությունը՝ ամեն ինչ անելով, որպեսզի մեր երկիրը գնա առաջ, տնտեսությունը զարգանա, եւ ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով:

news.am
КаренКарапетян программаразвития премьер-министр
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
84 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։