Клиника «Гераци» снизила цены на стентирование/«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցը եւս իջեցնում է սրտի ստենտավորման գները

Больничный комплекс «Гераци» Ереванского медицинского университета с целью обеспечения доступности инвазивной кардиологии для населения Армении снизил цены на стентирование до 1 100 000 драмов, а на коронарографию - до 140 000 драмов. Об этом сообщает пресс-служба медицинского университета.

Напомним, что ранее цены на стентирование уже снизили медицинский центр «Астхик» ибольница Гюмри.

Как ранее писало NEWS.am Medicine, большая разница в ценах на стентирование между Арменией и соседней Грузией привела к тому, что многие жители Армении стали ездить оперироваться в Тбилиси. По нашим подсчетам, цены в Тбилиси были в два раза, а в некоторых местах и в три раза дешевле, чем в Ереване. Так что, снижение цен на стентирование для Армении очень актуально.

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը, նպատակ ունենալով ազգաբնակչության համար ապահովելու ինվազիվ սրտաբանության ծառայության մատուցման մատչելիություն՝ սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցնում է մինչեւ 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) դրամ, իսկ կորոնարոգրաֆիայի արժեքը՝ մինչեւ 140 000 (հարյուր քառասուն հազար) դրամ: Այս մասին հայտնում է Երեւանի պետական բժշկական համալսարանի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ստենտավորման գներն արդեն իջեցրել են «Աստղիկ» բժշկական կենտրոնը եւԳյումրիի հիվանդանոցը։

NEWS.am Medicine-ն ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանում եւ հարեւան Վրաստանում ստենտավորման գների մեծ տարբերությունը հանգեցրել էր ստենտավորման նպատակով հայ հիվանդների Թբիլիսի մեկնելուն: Մեր հաշվարկներով՝ Թբիլիսիում, ի տարբերություն Երեւանի, գները երկու, երբեմն երեք անգամ ավելի էժան էին: Այնպես որ, ստենտավորման էժանացումը Հայաստանի համար անչափ հրատապ է:

кардиология стентированиевАрмении сердце медицина
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։