Артур Алексанян намерен стать двукратным чемпионом/Արթուր Ալեքսանյան. Հուզվեցի՝ օդանավակայանում տեսնելով Ռոբերտ Աբաջյանի հորը

Олимпийский чемпион, двукратный чемпион мира и трехкратный чемпион Европы Артур Алексанян в беседе с журналистами прокомментировал завоевание золотой медали Олимпийских игр в Рио-де-Жанейро.

«Я горжусь тем, что стал 14-м олимпийским чемпионом Армении и завоевал золотую медаль. Я всегда стремлюсь двигаться вперед. Буду стремиться стать двукратным олимпийским чемпионом. Я надел майку с фотографией Роберта Абаджяна, чтобы весь мир знал наших героев. Его отец встретил меня в аэропорту, он подошел и обнял меня. Это было волнительно.

Что касается спортшколы в Гюмри, то было бы лучше, если бы мы тренировались в лучших условиях», - сказал Артур Алексанян.

Напомним, что завоевавшая 1 золотую и 3 серебряных медалей в Рио Армения заняла 42-е место в медальном зачете. 

На 31-х летних Олимпийских играх борец-греко римского стиля Артур Алексанян завоевал золотую медаль в весовой категории 98 кг, а Мигран Арутюнян из-за предвзятого судейства уступил в финале весовой категории 66 кг и довольствовался серебряной медалью. Серебряные медали завоевали также выступающий в супертяжелом весе тяжелоатлет Гор Минасян и 19-летний тяжелоатлет Симон Мартиросян (105 кг).

Ձգտելու եմ դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Այս մի օլիմպիական ոսկե մեդալով չեմ հանգստանալու:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նորընծա օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ խոսելով Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալի մասին:

«Ես, իրոք, հպարտություն եմ ապրում լինել Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը եւ ոսկե մեդալ նվաճել Հայաստանի համար: Երբ դրսում մարդիկ մոտենում եւ շնորհավորում են, ես մեծ հիացմունք ու հպարտություն եմ ապրում, զգում եմ, թե մարդիկ որքան երջանիկ ու ուրախ են:

Ռիոյում մեկնարկային գոտեմարտս դժվար ստացվեց, քանի որ մրցակիցս պատահական ըմբիշ չէր: Ինձ մոտ միշտ առաջին գոտեմարտերը մի քիչ դժվար են ստացվում: Բայց դրանից հետո բացվում եմ եւ արդեն վստահ դուրս գալիս մրցագորգ:

Ես նշել եմ, որ բոլոր հնարավոր տիտղոսներն ունեմ, բայց չեմ հանգստանալու այս արդյունքներով: Ես ձգտում եմ միշտ առաջ շարժվել: Ցանկանում եմ շատացնել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ոսկե մեդալները: Հաջորդ նպատակս կրկնակի օլիմպիական չեմպիոն դառնալն է: 

Ես Ռոբերտ Աբաջյանի նկարը փակցրել էի իմ շապիկին, որ ամբողջ աշխարհը ճանաչի մեր հերոսներին: Ես ցանկանում եմ, որ մեր հերոսները չմոռացվեն: Ռոբերտ Աբաջյանի հոր հետ մեր հանդիպումը տեղի ունեցավ դիմավորելիս: Օդանավակայում ինձ մի մարդ մոտեցավ եւ փաթաթվեց: Ես չէի ճանաչում նրան, նա ինձ շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ Ռոբերտի հայն է: Ես այդ պահին հուզվեցի նրան տեսնելով, բայց այնպիսի իրավիճակ էր դիմավորելիս, որ չկարողացա նրա հետ շփվել: Բայց ես անպայման Ռոբերտի ընտանիքին, հորը կհանդիպեմ: Շատ եմ ցանկանում նրանց հետ շփվել»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Անդրադառնալով Գյումրու մարզադպրոցի անմխիթար վիճակին՝ օլիմպիական չեմպիոնը նշեց, որ շատ կցանկանար այն տեսնել վերանորոգված ու բարվոք վիճակում:

«Շատ դժվար է Գյումրու մարզադպրոցում մարզվելը: Բոլորդ էլ տեսել եք` ինչ պայմաններում ենք մարզվում: Լավ կլինի, որ լավ պայմաններում մարզվենք: Ես միայն Գյումրին չեմ ներկայացնում, ներկայացնում եմ ամբողջ Հայաստանը եւ հնարավոր է, որ ՀԱՕԿ-ը եւ սպորտի նախարարությունը զբաղվեն այդ հարցով»,- նկատեց Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:  Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Рио АртурАлексанян ԱրթուրԱլեքսանյան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։
Թեմատիկ նյութեր
Артур Алексанян и Мигран Арутюнян получили в подарок квартиры стоимостью в 1 млн.$/Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը $1 մլն-անոց բնակարաններ են ստացել Երևանում
Борца Миграна Арутюняна очень тепло встретили в России/Միհրան Հարությունյանին Ռուսաստանում դիմավորել են հանդիսավորությամբ և նվիրել 2,5 մլն ռուբլի
Грета Варданян заняла 5-е место в турнире по тяжёлой атлетике на Паралимпийских играх в Рио-2016/Գրետա Վարդանյանը՝ Ռիոյից. Լոնդոնում 7-րդն էի, Ռիոյում՝ 5-րդը, աստիճանաբար մոտենում եմ մեդալին (ֆոտո)
Мэр Еревана Тарон Маргарян всретился с борцами греко-римского стиля/Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է 31-րդ օլիմպիական խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշների և մարզիչների հետ
Армения намерена вернуть золото Миграну Арутюняну/Հայաստանը մտադիր է վերադարձնել ոսկին Միհրան Հարությունյանին
Андраник Карапетян вернется к полноценным тренировкам в следующем году/Անդրանիկ Կարապետյանը լիարժեք մարզումներին կվերադառնա 2017-ից
Мигран Арутюнян не уйдёт из спорта/Միհրան Հարությունյանը կմնա մեծ սպորտում
Триумфальное возвращение Олимпийских героев (ВИДЕО)/Հայ օլիմպիականները վերադարձան հայրենիք
Ереван встретил олимпийских героев/Հայաստանը դիմավորեց օլիմպիական հերոսներին
Путин наградил орденами спортсменов-армян/Պուտինը պարգեւատրել է շքանշանով հայ մարզիկներին
Special projects