В Армении ревнивец приговорен к 8 месяцам заключения/Խանդի հողի վրա ընկերոջ ննջասենյակի ուղղությամբ կրակած Գառնիկը դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման

Суд общей юрисдикции Лорийской области признал виновным 51-летнего Гарника, совершившего  разбойное нападение на дом друга детства, и приговорил его к 8 месяцам заключения.

Как сообщает пресс-служба Судебного департамента Армении, Гарник и потерпевший – друзья и соседи. В декабре 2014 г Гарник решил, что его супруга частенько беседует по телефону с его другом детства. Оба заверили, что между ними ничего нет. Тем не менее, отношения между супругами испортились, а однажды жена заявила, что друг ее изнасиловал. Гарник взял охотничье ружье и отправился к дому друга, где выстрелил в окно спальни.

Суд учел, что Гарник добровольно явился и признал вину.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել խանդի հողի վրա իր մանկության ընկերոջ տան վրա կրակոցներ արձակած  51-ամյա Գառնիկին եւ դատապարտել 8 ամսվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Գառնիկի ընկերը, որը նաեւ նրա հարեւանն է, հաճախ է այցելել  նրա տուն եւ լավ հարաբերությունների մեջ գտնվել Գառնիկի եւ նրա կնոջ հետ: Սակայն, 2014 թվականի դեկտեմբերին Գառնիկը նկատել է, որ իր կինը հաճախ է իրենից թաքուն հեռախոսով խոսում իր մանկության ընկերոջ հետ: Ավելի ուշ պարզել է, որ կնոջ ու ընկերոջ միջեւ շուրջ երկու ամիս անընդհատ հեռախոսազանգեր են եղել: Գառնիկին  կինն ու ընկերը վստահեցրել են, որ դրանք ընդամենը հեռախոսազանգեր են եւ իրենց միջեւ ոչինչ չի եղել: Սակայն, Գառնիկի եւ կնոջ միջեւ հարաբերությունները լարվել են եւ մի օր էլ կինը հայտարարել է, թե նրա ընկերն իրեն բռնաբարել է: Այդ օրը Գառնիկը վերցնելով իր որսորդական հրացանը` գնացել եւ կրակել է ընկերոջ ննջասենյակի ուղղությամբ` վնասելով նրա տան գույքը:

Դատարանը հաշվի է առել, որ Գառնիկն ինքնակամ ներկայացել է դատարան եւ իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում,  նրա գործն արագացված կարգով է քննել եւ նրան դատապարտել 8 ամիս 29 օր ազատազրկման:

ревность заключенный преступление
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։