Мхитарян пропустит матч Дания — Армения/Մխիթարյանը բաց կթողնի Դանիա-Հայաստան հանդիպումը

Футболист вынужден был попросить замену в конце первого тайма в матче с Чехией после столкновения с защитником Мареком Сухи. Мхитарян получил удар по ноге. Медицинское обследование в одной из чешских клиник в городке Млада-Болеслав показало, что Мхитарян не будет играть от7 до 10 дней.

Мхитарян не сможет помочь сборной Армении в поединке с Данией, который состоится 4-го сентября в рамках отборочной кампании ЧМ-2018, а также пропустит манкунианское дерби.

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որի հետևանքով չկարողացավ շարունակել հանդիպումը։

Ֆեդերացիան տեղեկացնում է, որ Մխիթարյանը բժշկական հետազոտություն է անցել Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ «Ցավոք, արդյունքները հուսադրող չեն։ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ», - ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր, ինչը նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի սեպտեմբերի 4-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը։

Мхитарян матч Дания Армения Մխիթարյան Դանիա Հայաստան հանդիպում
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
11 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։