МИД Армении занимается информацией, касающейся запрета на въезд в Россию известного армянского политолога/ՀՀ ԱԳՆ–ն զբաղվում է Ռուսաստան հայ քաղաքագետի մուտքի արգելքին վերաբերող տեղեկատվությամբ

МИД Армении занимается информацией, касающейся запрета на въезд в Россию известного армянского политолога, главы Центра "Глобализация и региональное сотрудничество" Степана Григоряна.

Армянского политолога не впустили в Россию>>

Григорян сам сообщил, что его не впустили в Россию 30 августа. По его мнению, это связано со статьей 9 закона "О порядке выезда и въезда в Российскую Федерацию", касаюшейся выдворении иностранных граждан, которые участвуют в деятельности международных организаций не желательных на территории России.

"Мы работаем над этим", - сказал агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД Тигран Балаян.

ՀՀ արտգործնախարարությունը զբաղվում է հայ քաղաքագետ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի ՌԴ մուտքի արգելքին վերաբերող տեղեկատվությամբ։

Հայ քաղաքագետին արգելել են մուտք գործել Ռուսաստան>>

Այս մասին տեղեկացրել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ իրեն արգելել են մուտք գործել Ռուսաստանի օգոստոսի 30–ին:

Քաղաքագետն իր գրառման մեջ նշել է. «Ինձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրացի քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։ Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։

Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ այն օտարերկրյա քաղաքացիների վտարում են, ովքեր մասնակցում են Ռուսաստանի տարածքում ոչ ցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությունների։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնն ակտիվ կերպով համագործակցում է եվրոպական տարբեր ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական հիմնադրամների հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին»։

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ 

newsarmenia.am
МИД Армения въезд Россия политолог /ՀՀ ԱԳՆ Ռուսաստան հայ քաղաքագետ մուտք արգելք
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
14 դիտում հունվարին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։