Вопрос продажи Ереванской ТЭЦ никогда не обсуждался/«Երևան ՋԷԿ»-ի վաճառքի հարցը երբևէ չի քննարկվել

Правительство Армении никогда не обсуждало и не собирается обсуждать вариант продажи Ереванской ТЭЦ в обмен на накопленные долги перед ЗАО «Газпром Армения». Об этом говорится в распространенном заявлении министерства энергетики и природных ресурсов Армении.

«Муссируемые в последнее время в СМИ различные комментарии, касающиеся возможной продажи Ереванской ТЭЦ, не имеют ничего общего с реальностью. Тема долгов за газ Ереванской ТЭЦ не является новостью. На этот счет в СМИ велись самые различные обсуждения. Странно, что эта тема вновь появилась в повестке.

Структура существующего долга была детально представлена еще в подписанном 12 мая 2016-го года между правительством Армении и Международным банком реконструкции и развития кредитном соглашении «Программа финансового оздоровления энергетической сферы», в рамках которой Всемирный банк предоставил кредит в размере 30 млн. долларов. Неоднократно говорилось, что часть кредита будет направлена на частичное погашение долга Ереванской ТЭЦ перед ЗАО «Газпром Армения»», - говорится в заявлении.

Отмечается, что в результате проведенных в рамках программы финансового оздоровления энергетической системы мероприятий в последние месяцы значительная часть долга погашена.

«В настоящее время долг составляет не $52,3 млн., а $33,8 млн.. Погашение оставшейся части долга планируется осуществить в ближайшее время», - отмечается в документе.

Сформированная министром энергетики и природных ресурсов РА комиссия, занимающаяся вопросами финансового оздоровления Ереванской ТЭЦ, уже провела ряд мероприятий по улучшению финансового положения станции, оптимизации расходов и повышению эффективности.

 ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևան ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։ Այս մասին հայտարարում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ անդրադառնալով վերջին օրերին զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, որոնք վերաբերում են «Երևանի ՋԷԿ»-ի հնարավոր վաճառքին:

Նախարարությունն ընդգծում է, որ դրանք որևէ առնչություն չունեն իրականության հետ։

«Գազի դիմաց «Երևան ՋԷԿ»-ի ունեցած պարտքերը ամենևին էլ նոր չեն։ Նշված խնդրի վերաբերյալ լրատվամիջոցներում բազմիցս եղել են քննարկումներ։ Տարօրինակ է, որ այն կրկին հայտնվեց օրակարգում։

Պարտքի կառուցվածքը մանրամասն ներկայացվել է դեռևս 2016-ի մայիսի 12-ին ՀՀ կառավարության և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև ստորագրված «էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրում, որի շրջանակներում Համաշխարհային բանկը տրամադրեց 30 մլն. դոլարի վարկ։ Բազմիցս հայտարարվել է, որ վարկի մի մասը ուղղվելու է «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևան ՋԷԿ»-ի պարտքի մասնակի մարմանը», - պարզաբանվում է նախարարության հաղորդագրությունում։

Նշվում է, որ էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում՝ վերջին ամիսներին պարտքի զգալի մասը մարվել է։ Այժմ այն կազմում է ոչ թե 52.3 միլիոն, այլ՝ 33.8 միլիոն դոլար։ Պարտքի մնացած մասի մարումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում։

Տեղեկացվում է նաև, որ «Երևան ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման նպատակով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից արդեն իսկ ձեռնարկվել են միջոցառումներ՝ կայանի ֆինանսական վիճակի բարելավման, ծախսերի օպիմալացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ «Արդյունքներն արդեն տեսանելի են», - ասվում է հայտարարությունում։

panarmenian.am
Вопрос продажа ЕреванскойТЭЦ «ԵրևանՋԷԿ» վաճառք հարց
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
24 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։