User views view_news rubric_id news_rubric_id 5

В расследовании по захвату полка ППС в Ереване 17 июля появились новые детали \ ՊՊԾ գնդի զավթելու գործով նոր մանրուքներ են բացահայտվել

Специальная следственная служба Армении представила новые детали расследования уголовного дела по факту захвата 17 июля вооруженной группой полка патрульно-постовой службы.

На данном этапе предварительного следствия в качестве обвиняемых привлечены 60 человек. 50 из них арестованы, двое находятся в розыске, в отношении других лиц применены меры пресечения, не связанные с лишением свободы.

Всем обвиняемым по различной совокупности предъявлены обвинения по статьям 218 (захват заложников), 219 (захват зданий, строений, средств транспорта, сообщения или связи), 35-225 (организация массовых беспорядков) и 235 (незаконные приобретение, сбыт, хранение, перевозка или ношение оружия, боеприпасов, взрывчатых веществ или взрывных устройств).

По положению на 16 августа пострадавшими признаны 19 человек.

В ходе следствия были проведены следственный эксперимент и детальный осмотр места происшествия. У 19 лиц взяты пробы для исследования и идентификации. На основании соответствующих решений суда получены расшифровки телефонных разговоров, запрошена информация, содержащая банковскую тайну, допрошены 75 человек.

Согласно предварительным фактическим данным, был разбит расположенный на территории полка ППС банкомат "АКБА-КРЕДИТ АГРИКОЛЬ БАНКА" и похищена сумма в особо крупных размерах - 14 млн. драмов (29,5 тыс. долларов).

Были также сожжены пять автомобилей, еще 16 машин повреждены.

Ведутся процессуальные и оперативно-розыскные работы для выяснения обстоятельств убийства трех полицейских – Артура Ванояна, Юрия Тепаносяна и Гагика Мкртчяна, а также огнестрельного ранения других лиц.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ: 50 անձ կալանավորված է, երկուսը գտնվում են հետախուզման մեջ, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:

Բոլոր մեղադրյալներին տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 35-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների տարբեր մասերով:

Օգոստոսի 16–ի դրությամբ տուժող է ճանաչվել 19 անձ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնվելուց հետո (02.08.2016թ.) կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 75 անձ (վկաներ, տուժողներ, մեղադրյալներ), կատարվել են քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, 19 անձից հետազոտման և նույնականացման համար ստացվել են նմուշներ, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի վերծանումներ, պահանջվել են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոշումներ են կայացվել 25 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց առաջադրվել են մեղադրանքներ, 23-ի վերաբերյալ դատարաններից ստացվել են կալանավորման թույլտվություններ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված սկզբնական փաստական տվյալների համաձայն՝ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, պարզվել է, որ ՊՊԾ գնդի հարակից տարածքում հրկիզվել է 5 ավտոմեքենա, ևս 16 ավտոմեքենա վնասվել է գնդի տարածքում:

Ձեռնարկվում են դատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ ոստիկանության երեք ծառայողների՝ Ա. Վանոյանի, Յու. Տեփանոսյանի և Գ. Մկրտչյանի սպանության, ինչպես նաև մյուս անձանց հրազենային կամ այլ վնասվածքներ պատճառելու հանգամանքները պարզելու համար:

newsarmenia.am
расследование новыедетали вооруженныйзахватполицейскогоучастка Ереван 17июля ՊՊԾ Երևան ՔրեականԳործ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
28 դիտում փետրվարին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։