Конгрессмен США побывал в Министерстве обороны Армении/Ամերիկյան կոնգրեսականը ՊՆ է այցելել

Министр обороны Армении Сейран Оганян принял, находящегося в Ереване в рамках регионального визита, члена Палаты представителей США Стива Шабита. Во встрече также принял участие посол США в Армении Ричард Миллз.

Как сообщает пресс-служба Министерства обороны Армении, глава оборонного ведомства высоко оценил уровень сотрудничества с американской стороной и отметил, что в основном оно сконцентрировано на конкретных проектах. Стороны коснулись основных программ – развитие сотрудничества в миротворческой деятельности, новых обязательств, принятых Арменией,  формирования профессионального сержантского  состава, процесса пересмотра оборонной стратегии, других вопросов, представляющих взаимный интерес.

По словам посла Миллза, встреча важна с точки зрения растущей роли Армении в миротворческой деятельности НАТО и ООН.

Стороны также коснулись вопросов региональной безопасности и процесса урегулирования нагорно-карабахского конфликта. Министр обороны высоко оценил роль Минской группы ОБСЕ и стран- сопредседателей, и отметил, что армянская сторона придает важность выполнению договоренностей, достигнутых на встречах в Вене и Санкт-Петербурге, касательно увеличения возможностей команды по мониторингу и внедрения механизмов расследования, что сыграет профилактическую роль и обозначит круг ответственности.

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Շաբիթին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:

Ողջունելով հյուրերին, ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը եւ նշել, որ այն հիմնականում կենտրոնացած է ՀՀ ԶՈՒ փոխգործակցելի կարողությունների զարգացմանն աջակցող կոնկրետ նախագծերի շուրջ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող հիմնական նախագծերին` խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացմանը, այս ուղղությամբ ՀՀ ստանձնած նոր պարտավորություններին, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձեւավորմանը, Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը նշել է, որ կոնգրեսական Շաբիթի հանդիպումը ՀՀ զինված ուժերի ղեկավարության հետ կարեւոր էր՝ հաշվի առնելով Հայաստանի մեծացող դերակատարումը ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահող երկրների դերակատարությունը ԼՂ հակամարտության բանակցային կարգավորման գործընթացում եւ նշել, որ հայկական կողմը չափազանց կարեւորում է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը` մշտադիտարկման ավելացման եւ հետաքննության մեխանիզմների ներդրումը, որը կանխարգելիչ դեր կունենա եւ պատասխանատվության շրջանակ կսահմանի:

Конгрессмен США Армения минобороны ԱՄՆ Հայաստան ԿոնգրեսիՆերկայացուցիչներ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։