Премьер-министр Армении принял участие в заседании Евразийского межправительственного совета/Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Դմիտրի Մեդվեդեւին

Премьер-министр Армении Овик Абрамян принял участие в очередном  заседании Евразийского межправительственного совета в Сочи. До начала заседания руководители правительств  стран-членов ЕАЭС вместе сфотографировались, затем состоялось заседание Евразийского межправительственного совета в узком составе, а потом  в расширенном составе.

Касаясь вопросов повестки дня, премьер-министр Армении Овик Абрамян отметил, что армянская сторона придает большое значение принятию Таможенного кодекса, при этом отметив, что это серьезный шаг в направлении укрепления договорно-правовой базы Союза, и он должен быть принят и применен в равной степени во всех  государствах-членах.

В контексте вопроса о внедрении системы прослеживаемости товаров в странах-членах ЕАЭС, Абрамян придал важность применению механизма, учитывающего особенности Армении.

Говоря о документах, регламентирующих сферу оборота лекарственных средств, Абрамян подчеркнул важность быстрого подтверждения единых принципов и  применения правил лекарств в ЕАЭС, что приведет страны ЕАЭС к общему рынку  этой сферы и у производителей медпрепаратов появятся новые возможности.

В ходе заседания вышеупомянутые документы были одобрены, которые  еще больше закреплят сотрудничество  стран – членов ЕАЭС в различных сферах экономики. Подписан еще и протокол «О присоединении Киргизии к соглашению «О перемещении озоноразрушающих веществ и содержащей их продукции и учете озоноразрушающих веществ при осуществлении взаимной торговли государств — членов Евразийского экономического союза».

Принято решение о проведении следующего заседания в Минске.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են, այնուհետեւ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով  խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին, ԵԱՏՄ անդամ-պետություններում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքին, դեղերի շրջանառության ոլորտին առնչվող փաստաթղթերի փաթեթին, որը սկիզբ կդնի ԵԱՏՄ տարածքում դեղերի միասնական շուկայի ձեւավորմանը: Քննարկվել են նաեւ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման եւ շրջանառության որոշ հարցեր՝ պայմանավորված Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության անդամակցությամբ:

Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս Մաքսային օրենսգրքի ընդունմանը՝ ընդգծելով, որ դա լուրջ քայլ է Միության իրավապայմանագրային բազայի ամրապնդման ուղղությամբ եւ այն պետք է հավասարապես կիրառվի ու ընդունվի անդամ- պետություններում:

 ԵԱՏՄ անդամ երկրներում ապրանքների հետագծելիության ձեւավորման միջոցառումների իրականացմանն առնչվող հարցի համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնող մեխանիզմի կիրառումը: Խոսելով դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող փաստաթղթերի մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում  դեղամիջոցների միասնական սկզբունքների եւ կիրառման  կանոնների արագ հաստատման կարեւորությունը, ինչը ԵԱՏՄ երկրներին դուրս կբերի այս ոլորտի ընդհանուր շուկա եւ դեղարտադրողներին կընձեռի նոր հնարավորություններ, այդ թվում՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու առումով: 

Նիստի արդյունքում հավանության են արժանացել վերոնշյալ փաստաթղթերը, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում, ինչպես նաեւ ստորագրվել  է «ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի եւ դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման եւ օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությունը:  Որոշվել է  Եվրասիական միջկառավարական խորհրդի  հաջորդ նիստն անցկացնել  Մինսկում:

news.am
Политика Армения ЕврАзЭС заседание Հայաստան ԵԱՏՄ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Post your comment to communicate and discuss this article.

Лучшее - городу
Каждому городу Казахстана свой полезный сайт! Теперь мы освещаем новости шести крупных городов Казахстана - Караганды, Шымкента, Атырау, Актау, Алматы и Астаны.  Сегодня информационная картинка дня в Казахстане в большей мере состоит из новостей двух столиц. Национальные медиа массивно освещают новости из здания парламента, а городские новости представлены только громкими происшествиями или вопиющими случаями. Городские же сайты создают локальную повестку...